Artsakhpress

Մշակույթ

Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացել է արձակագիր Բակուր Կարապետյանի «Վաչական բարեպաշտ թագավոր» գրքի շնորհանդեսը

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ԱՀ գրողների միության համատեղ նախաձեռնությամբ այսօր Գրիգոր Նարեկացի համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում կայացել է արձակագիր, հրապարակախոս, լրագրող և գեղանկարիչ Բակուր Կարապետյանի «Վաչական բարեպաշտ թագավոր» գրքի շնորհանդեսը:

Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացել է արձակագիր Բակուր Կարապետյանի «Վաչական բարեպաշտ թագավոր» գրքի շնորհանդեսը

Գրիգոր Նարեկացի համալսարանում  կայացել  է արձակագիր Բակուր  Կարապետյանի  «Վաչական բարեպաշտ  թագավոր»   գրքի  շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել   ԱՀ  գրողների  միության  նախագահ  Վարդան  Հակոբյանը՝  կարևորելով   հեղինակի  կողմից  գրված   վեպի   արժեքը:
Նրա  խոսքով՝  հայ  գրականության  ակունքներում  եղել  է  պատմավիպասանությունը,  և  այսօր էլ կան մնայուն   աշխատանքներ՝  կապված Վաչական  թագավորի  բացառիկ  կերպարի հետ:
«Բակուր  Կարապետյանի  «Վաչական բարեպաշտ  թագավոր»  պատմավեպը  մեծ  արձագանք  է  գտել հանրության  մեջ:  Պատմավիպասանության   խնդիրը  կայանում  է  նրանում, որ  անցյալին   անդրադառնալով,    մենք  կարողանանք    ցույց  տալ    ներկան: Հեղինակը   պատմավեպի  մեջ  ստեղծել է  իր   ժամանակը»,-ավելացրել  է  Վ.  Հակոբյանը:
Խոսելով  գրքի    վերնագրի  մասին՝ նա  նշել   է, որ   հատուկ  անունների  գրությունները  չպետք  է   աղավաղել, այսինքն՝  Վաչականը, երբեք  չպետք  է   օգտագործել  Վաչագան:
Գրքի  հեղինակ  Բակուր Կարապետյանն իր  ելույթում   ասել  է, որ  պատմավեպը  ընդգրկում  է  5-րդ  դարի 2-րդ  կեսն ու 6-րդ  դարի  սկիզբը:  Գրքում ներկայացվում  է  պատմական  նորահայտ  դրվագներ  թե´ Վաչական  Բարեպաշտի  և  թե´  Հայոց  հյուսիս-արևելքի   կյանքից:
Խոսելով  Վաչական Բարեպաշտի  մասին՝  գրքի   հեղինակը  նշել է. «Հայոց հյուսիս-արևելյան  (Աղվանից) թագավորների  շարքում  Վաչականը  11-րդն  է: Ավարտելով  Ցուրտամուվ  Աշուշա  բդեշխի  հիմնած  դպրոցը՝ Վաչականը  վերադարձել   է  Արցախ, վերականգնել   Աղվանից  թագավորությունը, Սահմանադիր   ժողովում  հաստատել   Մեծ Հայքում  ընդունած  Աշտիշատի ժողովում  ընդունված   կանոնները:  Նա  նաև   հիմնել   է  եկեղեցիներ  ու  դպրոցներ»:
 
Բանաստեղծ  Սոկրատ  Խանյանն  անդրադառնալով  գրքին՝  ասել է.  «Որպես  պատմավեպ՝   բավականին  հետաքրքիր  է  ներկայացված:  Նշեմ, որ  գրքի  մասին    հոդված  եմ գրել  գրական  թերթում, որտեղ  հանդես  եմ եկել   իմ   նկատառումներով:  Թերթի  հաջորդ  համարում  էլ  ստացել  եմ գրքի  հեղինակի   պատասխանը: Պատմավեպը  գրելու  համար   պետք  է  լինել    պատմաբան, գեղարվեստական   պատկերի  ստեղծման   վարպետ: Կարդալով  այս  պատմավեպը՝  ընթերցողը մտովի  տեղափոխվում  է   5-րդ  դարի    2-րդ  կես:  Գիրքն  ունի   և´  դաստիարակչական  և´   ճանաչողական  արժեք,  և  ընթերցողին  պատճառում  է գեղագիտական  հաճույք»:
Ըստ  Գրիգոր Նարեկացի  համալսարանի  հայոց  լեզվի  և գրականության  ամբիոնի  դասախոս  Նանար  Սիմոնյանի՝  Վաչագան Բարեպաշտ թագավորի կերպարը հայ  ժողովրդին հայտնի է պատմագիտական աշխատություններից՝ Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի», Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն տանն Սիսական», ինչպես նաև ժողովրդական ավանդություններից: «Վաչագան Բարեպաշտի կերպարն առավել ամբողջական է դառնում գեղարվեստական գործերում: Նրա կերպարն առաջին անգամ գեղարվեստորեն մարմնավորվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթում: Նրա հերոսկան կերպարին անդրադարձել են նաև պատմավիպասան Հայկ Խաչատրյանը («Վաչագան» պատմավեպում) և բանաստեղծ Վարդան Հակոբյանը («Տաճարն Աստծո» վիպերգում): Բակուր Կարապետյանի «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպը փորձ է առավել ամբողջական և բազմակողմանի ներկայացնել Վաչական Բարեպաշտի կերպարը»,-մասնավորապես  ասել է  Ն.  Սիմոնյանը։
Շնորհանդեսին    ներկա  էին  ԱՀ  գրողների  միության  անդամներ,  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբսաշրջության   նախարարության  ներկայացուցիչներ,  համալսարանականներ  և  այլք:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search