Artsakhpress

Քաղաքական

Արցախ մինչև 21 օր զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար տուրքի բացակայությունը կխթանի տուրիզմի ոլորտը

Արցախում ապրիլի 29-ից ուժի մեջ կմտնի «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որը հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից ստորագրվել է ապրիլի 12-ին։

Արցախ մինչև 21 օր զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար տուրքի բացակայությունը կխթանի տուրիզմի ոլորտը

Արցախ մինչև 21 օր զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար տուրքի բացակայությունը  կխթանի տուրիզմի ոլորտը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկով 2018թ. դեկտեմբերի 1-ին հանդես է եկել արտաքին գործերի նախարարությունը, որով նախատեսվում է պետական տուրք չգանձել Արցախի Հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրականացված օրենսդրական փոփոխության նպատակն է խթանել Արցախում զբոսաշրջության զարգացումը՝ դյուրացնելով օտարերկրյա քաղաքացիների ԱՀ մուտքի արտոնագրերի տրամադրումն ու մուտքի կազմակերպումը։
«Նոր ընթացակարգի համաձայն՝ օտարերկրացիներին ԱՀ մուտքի արտոնագիր կտրամադրվի Արցախ մուտք գործելու ժամանակ՝ անձնագրային հսկողության կետերում և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում (հասցե՝ ք. Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2)»,- նշված է հաղորդագրության մեջ։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search