Artsakhpress

Միջազգային

Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել

Մոնրեալի քաղաքապետարանն ապրիլի 15-ի հատուկ նիստի ժամանակ ընդունել է բանաձև (հայտարարություն)՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։

Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել

Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բանաձևի տեքստում մասնավորապես նշվում է, որ 1915թ․ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի ընթացքում նահատակ դարձավ հայ ազգի երկու երրորդը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդմամբ՝ հայտարարությունում նաև նշվում է, որ Մոնրեալում բնակվող մոտ 50 հազար հայերն իրենց ակտիվ մասնակցությունն են բերում քաղաքի մշակութային, տնտեսական ու քաղաքական կյանքում։
2019թ․ ապրիլի 24-ը Մոնրեալում կհայտարարվի Հայոց Ցեղասպանության հիշատակման օր․ այդ օրը քաղաքապետարանը հանդես կգա հատուկ ուղերձով՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին և իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին։
Նիստին մասնակցել են Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտը (Valérie Plante), քաղաքային խորհրդում ներկայացված քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամները, ինչպես նաև Կանադայում ՀՀ դեսպանության և Հայ Դատի Կանադայի գրասենյակի ներկայացուցիչները։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Search