Artsakhpress

Սպորտ

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան 7-րդ ամառային Համահայկական խաղերը:

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տարի կնշվի խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Արցախում է: Ստեղծագործական խումբը տեղում է ճշտում անելիքները: Իշխան Զաքարյանի խոսքով՝ ամառային խաղերը կանցնեն բարձ մակարդակով: Դրանք Արցախում անցկացնելու առաջարկը կոմիտեն ընդունել է միաձայն:
«Արցախում անցկացնելն ունի նաև այն նշանակությունը, որ համահայկական խաղերի նշանաբանը՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնությամբ, սպորտի միջոցով միասնականությամբ, համերաշխությամբ սիրո գաղափարների տարածումն է, թևածումը ամբողջ համայն հայության շրջանում»,- ասել է Կոմիտեի նախագահը, փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Համահայկական ամառային խաղերին կմասնակցեն սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: 17 մարզաձևից 12-ի մրցումները նախատեսում են անցկացնել Արցախում: Մինչ այդ կկահավորեն դահլիճներն ու մարզահրապարակները:
Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպիչները Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Առաջին աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ֆեդերացիաների ներկայացուցիչներն ու շահագրգիռ մարմինների պատասխանատուները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Search