Artsakhpress

Միջազգային

Ղազախստանում 8000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն է մեկնարկել

Ապրիլի 15–ին Ղազախստանի զինված ուժերը երկրի պաշտպանության նախարար գեներալ–մայոր Նուրլան Երմեկբաևի հրամանով, «Այբալտա–2019» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում տագնապի ազդանշանով դուրս են եկել իրենց մշտական տեղակայման վայրերից ու ժամանել են «Կոկտալ» զորավարժարան։

Ղազախստանում 8000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն է մեկնարկել

Ղազախստանում 8000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն է մեկնարկել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում Է Ղազախստանի ՊՆ կայքը։ Նշվում է, որ զորավարժությանը մասնակցում է մոտ 8000 զինծառայող և ներգրավված է շուրջ 2000 զինտեխնիկա։ Զորավարժությունը, որում ներգրավված են ցամաքային ուժերը, ՀՕՊ ստորաբաժանումները, հատուկջոկատայիններն, օդադեսանտային ուժերն, ավիացիոն ուժերն ու այլ ստորաբաժանումներ, տևելու է մինչև մայիսի 3–ը։ 

Զորավարժության 3–րդ օրը՝ ապրիլի 19–ին էլ Ղազախստանի ԶՈւ–ն կատարել էավիացիայի միջոցով զորքերի վերախմբավորման ու վերադասավորման վարժություններ։ Վարժությունը անցել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ մայոր Կոսանովի հրամանատարությամբ։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Հունիսի 1-ից զինծառայողների աշխատավարձերը կավելանան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Հակառակորդը չի կարողացել ամրանալ Նախիջևանի ուղղությամբ մի քանի հենակետում

Search