Artsakhpress

Ռազմական

Առաջնագիծը կհամալրվի ևս 300 ջրի ուսապարկով

ՀՀ-ում գործող «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ առաջնագծի համար ջրատար ուսապարկեր գնելու նպատակով ընթացիկ տարվա հունվարի 28-ին մեկնարկել էր դրամահավաք, որն արդեն ավարտվել է:

Առաջնագիծը կհամալրվի ևս 300 ջրի ուսապարկով

Առաջնագիծը կհամալրվի ևս 300 ջրի ուսապարկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը` մանրամասնելով, որ մարտի 15-ին ավարտված դրամահավաքին մասնակցել են ՀՀ-ից, Արցախից և Սփյուռքից:
«Մեր բանակցությունների արդյունքում Չինաստանում գործող ընկերությունից ուսապարկերը կգնենք զեղչված գնով: Պատվիրել ենք 300 հատ ջրի ուսապարկ: Չնայած սկզբում նախատեսել էինք գնել նվազագույնը 50 հատ, բայց հավաքված գումարով ու արված զեղչերով հնարավոր է եղել պատվիրել 6 անգամ ավելի շատ: Բեռնափոխադրումը Չինաստանից Հայաստան կիրականացնի «Գլոբբինգ» ընկերությունը: Նշենք, որ «Գլոբբինգ»-ը հայ զինվորի համար բերվող ջրի ուսապարկերի օդային առաքումը կիրականացնի բացարձակ անվճար»,- նշել է Դ. Թորոսյանը:
Նրա խոսքով՝ մոտ 2-3 շաբաթվա ընթացքում ջրի ուսապարկերը կլինեն Հայաստանում: Ի դեպ, կազմակերպությունը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև 2018 թ.-ի օգոստոսին՝ Արցախի մի քանի զորամասերի համար գնելով շուրջ 60 ուսապարկ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search