2019թ.ապրիլի 3-ին հաղորդագրություն էինք տարածել ս.թ. ապրիլի 2-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի՝1993թ.ծնված Ռ.Ծ-ի կողմից ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում տրված հաղորդման մասին առ այն, որ ս.թ.մարտի 29-ին իր անչափահաս որդուն՝ «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սան, 2016թ.ծնված Գ.Փ-ին ձեռքերով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել նույն հաստատության դայակ, Բերձոր քաղաքի բնակչուհի, 1983թ.ծնված Է.Ս-ն։