Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 21-ին, մայրաքաղաքի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է տոնական միջոցառում՝ նվիրված Սուրբ Զատկին:

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին  նվիրված միջոցառում (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  Մայր Տաճարում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ մատուցվել է պատարագ, որից հետո կատարվել է ձվօրհնեք:
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,  խոսելով Սուրբ Զատկի տոնի մասին, ասել է. «Ուրախ, փրկական, հաղթական, ամենամեծ Սուրբ Ավետիսն եմ բերում բոլորիդ Ստեփանակերտի նորակառույց Մայր Տաճարի սուրբ խորանից: Աստված իր միածին Որդուն զոհաբերեց մեր փրկության համար՝ աստվածամարդ դարձնելու նպատակով: Ահա Հարության տոնի մեծ և սքանչելի խորհուրդը և մեր ճշմարիտ հավատքի փրկական  էությունն ու իմաստը: Ուրախացեք, ապրեք, հավատացեք, բարի գործերով ձեզ զարդարեք և խնդրեք Տիրոջից խաղաղություն ու սեր՝ հանուն համայն աշխարհի: Թող Հարուցյալ Քրիստոսն օրհնի մեր ազգն ու հայրենիքը, բանակն ու եկեղեցին, մեծին ու փոքրին՝ շնորհելով մեզ Սուրբ Հարության փրկական ու հաղթական ոգին»: 
Միջոցառմանը մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները  զատկական սեղաններ էին պատրաստել՝  ցուցահանդես-վաճառքի համար:

Մայրաքաղաքի  մշակույթի  կենտրոնների  սաները  հանդես  են   եկել     ազգային  երգ  ու   պարով:
Մեզ հետ զրույցում ԱՀ մշակույթի, երտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի առաջատար մասնագետ Զարինե Բաբայանն ասել է, որ արդեն 3-րդ տարին է, ինչ իրենք նախաձեռնում են նման միջոցառում, որի նպատակն է հասարակությանը մոտ պահել եկեղեցական ծիսակարգերին և աշխուժություն մտցնել հանրության շրջանում:
Զատկական միջոցառմանը մասնակցում էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը,ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը , պետական այրեր, հավատացյալներ և այլք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Search