Այսօր Շրի Լանկայում որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 207 մարդ է զոհվել, որոնց շարքում առնվազն 30 օտարերկրացի կա:
Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը 207-ի է հասել, 450 մարդ տուժել է
Պայթյունների առնչությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն հայտնել է, որ ներկա պահին ոստիկանությունը 7 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են պայթյուններին մասնակցության համար:
Ավելի վաղ տարբեր աղբյուրներից հաղորդումներ էին ստացվել մինչև 187 զոհի և մի քանի հարյուր տուժածի մասին: