Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II -ը նշում է իր ծննդյան 93-ամյակը։
Եղիսաբեթ II թագուհին դառնում է 93 տարեկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տարի թագուհու մոտ կրկնակի տոն է, քանի որ ծննդյան տարեդարձը համընկել է Սուրբ Զատկի տոնի հետ, SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, գրում է «Ռիա Նովոստին»:
Սովորաբար թագուհին սիրում է իր ծննդյան տոնը նշել ընտանիքի հետ, սակայն այսօր հոբելյանն այլ կերպ կանցնի։ Քանի որ նա Անգլիկան եկեղեցու գլուխն է, ուստի այսօր ներկա կգտնվի Վինձորյան դղյակի Սուրբ Գևորգի ժամատանը տեղի ունեցող տոնական պատարագին:
Թագուհու ծննդյան տոնին երկրի տարբեր հատվածներում շքեղ հրավառություն է կազմակերպվում, բայց ոչ կիրակի օրը, ուստի Հայդ պարկում, Վինձորի դղյակում հրավառությունը կկազմակերպվի վաղը: