Artsakhpress

Միջազգային

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն 3 մլրդ դոլարի օգնություն կհատկացնեն Սուդանին

Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան, ընդհանուր առմամբ, 3 մլրդ դոլարի օգնություն կտրամադրեն Սուդանին:

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն 3 մլրդ դոլարի օգնություն կհատկացնեն Սուդանին

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն 3 մլրդ դոլարի օգնություն կհատկացնեն Սուդանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Հաջակցություն եղբայրական Սուդանին և նրա ժողովրդին ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտարարում են օգնության համատեղ փաթեթի մասին 3 մլրդ դոլարի չափով», - աղբյուրի հայտարարությունը մեջբերում է РИА Новости-ն:
Սպասվում է, որ 500 մլն դոլար կկիրառվի սուդանական ազգային արժույթին և երկրի Կենտրոնական բանկին աջակցելու համար: Գումարի մնացած մասը Սուդանի ժողովրդին կհատկացվի առաջին անհրաժեշտության օգնության տեսքով (սննդամթերք, դեղամիջոցներ և նավթաարտադրանք):
Սուդանում ապրիլի 11-ին ժողովրդական ցույցերի ֆոնին ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել: Նախագահ Օմար ալ-Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ երկրի ղեկավարությունը ստանձնել է բանակը՝ ստեղծելով հատուկ անցումային զինվորական խորհուրդ:
Ազգային բողոքները Սուդանում չեն դադարում. ցուցարարները պահանջում են անհապաղ կազմել քաղաքացիական ղեկավար մարմին և փոխանցել իշխանությունը, գրում է Tert.am-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Հունիսի 1-ից զինծառայողների աշխատավարձերը կավելանան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Հակառակորդը չի կարողացել ամրանալ Նախիջևանի ուղղությամբ մի քանի հենակետում

Search