Artsakhpress

Միջազգային

Հռոմի Պապը կոչ է արել դադարեցնել սպառազինման մրցավազքը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Զատկի կիրակի օրն իր ուղերձում դատապարտել է Շրի Լանկայում պայթյունները:

Հռոմի Պապը կոչ է արել դադարեցնել սպառազինման մրցավազքը

Հռոմի Պապը կոչ է արել դադարեցնել սպառազինման մրցավազքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների առջեւ ելույթ ունենալով՝ Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել նաեւ քաղաքական գործիչներին խուսափել սպառազինման նոր մրցավազքից, եւ ողջունել փախստականներին, որոնք փրկություն են փնտրում սովից եւ մարդու իրավունքների խախտման դեպքերից,  NEWS.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Reuters-ը:
«Ցավով եւ տխրությամբ տեղեկացա հարձակումների մասին, որ հատկապես այսօր՝ Զատկի օրը, սուգ եւ ցավ են բերել Շրի Լանկայում»,-նշել է նա՝ ցավակցություն հայտնելով այդ դաժան բռնության զոհերի հարազատներին:
Սուրբ Պետրոս տաճարի կենտրոնական պաշտգամբից ելույթ ունենալով՝ նա հակամարտության գոտիներում խաղաղության կոչ է արել:
«Թող Աստված ձեզ դարձնի կամուրջների, ոչ թե պատերի շինարարներ: Թող Նա վերջ դնի զենքի աղմուկին ինչպես հակամարտության գոտիներում, այնպես էլ մեր քաղաքներում, եւ ոգեշնչի ազգերի առաջնորդներին վերջ դնել սպառազինման մրցավազքին»,-ասել է նա: «Թող Հարություն առած Քրիստոսը բացի մեր սրտերը անապահովների, խոցելիների, աղքատների, գործազուրկների, մարգինալների եւ բոլոր նրանց առջեւ, ովքեր թակում են մեր դուռը հացի, կացարանի եւ իրենց արժանապատվությունը ճանաչելու փնտրտուքով»,-նշել է Հռոմի Պապը:
Նա կոչ է արել լուծել Սիրիայում հակամարտությունը, ինչը համապատասխանում է «մարդկանց՝ ազատություն, խաղաղություն եւ արդարություն ունենալու օրինական հույսերին» եւ նպաստում է փախստականների վերադարձին:
Հռոմի Պապը երկխոսության կոչ է արել Լիբիայում մարտական գործողություններին վերջ տալու նպատակով:
Նա կոչ է արել Վենեսուելայի քաղաքական գործիչներին «վերջ տալ սոցիալական անարդարությանը, չարաշահումներին եւ բռնությանը՝ ձեռնարկելով կոնկրետ քայլեր, որոնք անհրաժեշտ են տարաձայնությունները լուծելու եւ բնակչությանն անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search