Artsakhpress

Միջազգային

Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում. էքզիթ փոլի արդյունքներով՝ նա ստացել է ընտրողների ձայների 70 տոկոսից ավելին

Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահի թեկնածու, դերասան Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում. էքզիթ փոլի արդյունքներով՝ նա ստացել է ընտրողների ձայների 70 տոկոսից ավելին

Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում. էքզիթ փոլի արդյունքներով՝ նա ստացել է ընտրողների ձայների 70 տոկոսից ավելին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍTert.am-ը փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Ազգային էքզիթ փոլի արդյունքները, որոնք հրապարակվել են անմիջապես ընտատեղամասերի փակվելուն պես:
Տվյալների համաձայն՝ Զելենսկու օգտին քվեարկել է ուկրաինացիների 73.2 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 25.3: Էքզիթ փոլն անցկացվել է 300 ընտրատեղմասում հարցաթերթիկի գաղտնի լրացմամբ: Հարցմանը մասնակցել է 750 ընտրող:
Հարցումն իրականացվել է Տնտեսական և քաղաքացիական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի, «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի և Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից:  
Բացի այդ, ТСН հեռուստաալիքի պատվերով անցկացված «Համաուկրաինական էքզիթ փոլի» տվյալներով՝ առաջատար Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 72.7 տոկոսը, Պորոշենկոն՝ 27.3:
112 Украина և NewsOne հեռուստաալիքների տվյալներով՝ Զելենսկին ստանում է 72.5 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 27.5:
Վլադիմիր Զելենսկին արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներից աջակցության համար:
 
Հիշեցնենք, որ այսօր անցկացվում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուները՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search