Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը կարող Է Հունաստան տեղափոխել Թուրքիայի Ինջիռլիքի զենքը. ամերիկացի սենատոր

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը չի բացառել, որ ԱՄՆ-ը Անկարայի հետ հարաբերությունների վատացման դեպքում կարող Է Հունաստան տեղափոխել սպառազինությունները Թուրքիայի Ինջիռլիք ռազմակայանից:

ԱՄՆ-ը կարող Է Հունաստան տեղափոխել Թուրքիայի Ինջիռլիքի զենքը. ամերիկացի սենատոր

ԱՄՆ-ը կարող Է Հունաստան տեղափոխել Թուրքիայի Ինջիռլիքի զենքը. ամերիկացի սենատոր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք չենք սպասում, որ Թուրքիան սխալ ճանապարհով կգնա: Բայց եթե դա տեղի ունենա, մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք՝ մեր ազգային անվտանգությունը եւ մեր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել Է սենատորը հունական «Կատիմերինի» թերթում հրապարակված հարցազրույցում: «Մենք հետեւում ենք դրան ՆԱՏՕ-ի հոդված 5-ին համապատասխան, եւ մենք կկատարենք մեր պարտավորությունները: Մենք ամեն ինչ կանենք, ինչ մեզ անհրաժեշտ Է, այդ թվում՝ ռազմակայանների եւ ուժերի տեղափոխումն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ Է եւ որտեղ մեզ հնարավորություն են առաջարկում բարեկամ երկրներից: Մենք հուսով ենք, որ չենք հասնի դրան: Թուրքիան պետք Է որոշի իր ուղեգիծը, եւ որ դա վերջին հաշվով իր օգտին Է»,- ասել Է Մենենդեսը: Մենենդեսը գտնվում Է Աթենքում, որտեղ ապրիլի 22-ին նրան կընդունի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Ավելի վաղ ամերիկացի սենատորն այցելել Է Կիպրոս, որտեղ նրա հետ հանդիպում Է ունեցել նախագահ Նիկոս Անաստասիադիսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search