Artsakhpress

Մշակույթ

Ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը հանդիպել է ԱՀ գրողների միության անդամների հետ

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և ռուսական համայնքի համատեղ նախաձեռնությամբ «Հպարտանում ենք մեր ընկերներով» ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող ռուս ժամանակակից գրող Վիկտոր Կոնոպլյովն այսօր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում հանդիպել է ԱՀ գրողների միության անդամների, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը հանդիպել է ԱՀ գրողների միության անդամների հետ

Ռուս  բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը  հանդիպել է    ԱՀ գրողների միության անդամների  հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:  Ողջունելով ներկաներին՝ նա  կարևորել է նման  հանդիպումների կազմակերպումը:
«Մեր ժողովուրդը, հատկապես ռուս իրականության մեջ, ունի այնպիսի մեծ բարեկամներ, որոնցով մենք հպարտանում ենք.  նրանցից  մեկն  է  Վիկտոր Կոնոպլյովը: Նա հայ ազգի պատմությանը գիտակ օտարազգի լավագույն բանաստեղծների ավանդույթների շարունակողն է: Կոնոպլյովը ռուս ժամանակակից պոեզիայի ամենահետաքրքիր ու ինքնատիպ դեմքերից է, ով չի կրկնում իր  նախորդներին և խոսում է իր ձայնով՝ ոսկերչական նրբանկատությամբ մոտենալով իր յուրաքանչյուր բառին»,-մասնավորապես նշել է Վ. Հակոբյանը:
Ռուս բանաստեղծի  ընկեր, արցախցի արձակագիր, լրագրող  Աշոտ Բեգլարյանն էլ իր խոսքում պատմել է, թե ինչպես է ինքը  ծանոթացել Կոնոպլյովի հետ:
«Տասնմեկ  տարի առաջ է կայացել մեր հանդիպումը: Ես  նրան ներկայացրել  եմ Արցախի պատմությունը: Այս տարիների ընթացքում Կոնոպլյովը պարբերաբար այցելում է Արցախ, լինում տարբեր շրջաններում, պատմամշակութային վայրերում, շփվում մարդկանց հետ  և  ծանոթանում նրանց հուզող խնդիրներին:  Մեր   ընկերությունը ժամանակի ընթացքում վեր է ածվել երկու  ազգերի՝ հայ և ռուս ժողովրդների բարեկամության:Նա  Արցախից  ստացած  իր  տպավորություններով   կիսվել  է  ռուս ժողովրդի  հետ, ինչպես  նաև  Արցախի  մասին գրել է մի շարք  հոդվածներ:  Նրան  այնքան  է դուր եկել Արցախի բնությունը, որ  այն համեմատել  է դրախտի հետ: Կոնոպլյովի   բանաստեղծություններից   մեկը   ներառվել  է  դպրոցական  ծրագրերում»,-մասնավորապես    ասել է  Ա. Բեգլարյանը:
Վիկտոր  Կոնոպլյովն  ասել է, որ ինքն  ուրախ է կրկին Արցախում լինելու համար  և անչափ շոյված է իր հասցեին ասված խոսքերից:
«Ես  փորձում եմ իմ բանաստեղծությունների միջոցով արտահայտել իմ սերն ու նվիրվածությունն  Արցախ աշխարհին ու նրա հերոսական ժողովրդին: Իմ կարծիքով, կարևոր չէ այն, թե ինչքան կգրես,այլ այն թե ինչ կգրես ու  այն ինչքանով կընդունվի ընթերցողի կողմից: Արցախի ժողովրդին ճանաչելով սիրահարվել եմ նրանց ու հիացել  նրա տոկունությամբ: Հպարտ  եմ, որ շփվում  եմ   մի այնպիսի  ազգի  հետ,  ով  կարողանում   է  աշխարհին   տալ  նշանավոր   գործիչներ, արվեստագետներ, տաղանդաշատ   պատանիներ, ովքեր  իրենց   տաղանդով ներկայանում  են   տարբեր  երկրներում»,-ավելացրել  է  Վ. Կոնոպլյովը:
Միջոցառմանը  Վ.  Կոնոպլյովն  ընթերցել  է  իր   գրական գործերից:
Նրա բանաստեղծություններով հանդես են եկել Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանողները: Հանդիպմանը  ԱՀ  գրողների  միության  անդամ  Ծովինար  Բաղդասարյանը    ռուս  բանատեղծին է  նվիրել    բանաստեղծական   քառատող:
 Ելույթներով  հանդես  են  եկել  նաև  ԱՀ  գրողների   միության  անդամներ, դասախոսներ  և  այլք:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search