Artsakhpress

Սփյուռք

Ջավախքում բացվել է 3-րդ Արմաթը «Դամալայի օր» տոնախմբության շրջանակներում

Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում, տեղի է ունեցել Վրաստանում 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը:

Ջավախքում բացվել է 3-րդ Արմաթը «Դամալայի օր» տոնախմբության շրջանակներում

Ջավախքում բացվել է 3-րդ Արմաթը «Դամալայի օր» տոնախմբության շրջանակներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել, որ ՋԱՀ-ն այսօր դարձել է համաջավախքյան հարթակ, որտեղ բոլոր ջավախքցիները կարող են համախմբել իրենց ուժերը և նպաստել Ջավախքի զարգացմանը: Ջավախքում սկսվել է «Արմաթ» լաբորատորիաների բացման ակտիվություն, և ՋԱՀ-ը ծրագրում է մինչեւ 2020 թվականի ավարատը 20 լաբորատորիա հիմնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Ս. Սահակյանը նշել է, որ ՋԱՀ-ի կողմից վրացերեն է թարգմանվել ԱրՄաթի կրթական ծրագիրը և պատրաստակամություն է հայտնել օգնել Վրաստանին, որպեսզի լաբորատորիաների փորձը ներառվի նաև Վրաստանի դպրոցներում:

Ջավախքի ընդհանուր փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը հոգևորականների հետ միասին օրհնության կարգ է կատարել նորաբաց կենտրոնում, որից հետո հյուրերը ծանոթացել են Դամալայի ԱրՄաթի հնարավորություններին, Ախալքալաքի և Նինոծմինդայի Արմաթների սաների աշխատանքներին: Այնուհետև տեղի է ունեցել գյուղի պարարվեստի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

«Աշխարհում այս լաբորատորիան թվով 265-րդն է, և այժմ աշխատանքներ են ընթանում 6 երկրների հետ, որպեսզի այդ երկրներում ևս արտահանվի հայկական բրենդը և բացվեն լաբորատորիաներ»,- նշել է «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Դամալայի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան թվով երրորդն է Ջավախքում։ Առաջին ԱրՄաթը բացվել է Ախալքալաք քաղաքում, իսկ երկրորդը՝ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Հաջորդ ինժեներական  լաբորատորիան նախատեսվում է հիմնել Ախալցխայում։




     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search