Artsakhpress

Ռազմական

Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր

Հայաստանի Էրեբունի օդանավակայանում ռուսական 3624-րդ ավիացիոն բազային 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներ կմատակարարեն ներկայում սպառազինության մեջ առկա ՄիԳ-29 ինքնաթիռների փոխարինման համար:

Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր

Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԸնդամենը պլանավորվում Է մատակարարել 18 մեքենա: Այդ մասին ապրիլի 23-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի ռազմական գերատեսչության մի աղբյուր:
«Ավիաբազայի վերազինումը Սու-30ՍՄ-ներով պլանավորվում Է սկսել արդեն հաջորդ տարի: Ինքնաթիռները կստացվեն երկու փուլով՝ 2020 – 2021 թվականներին: Պլանավորվում Է Սու-30ՍՄ-ներով փոխարինել բոլոր 18 ՄիԳ-29 ինքնաթիռները, որոնցով ներկայում թռչում են ավիաբազայի օդաչուները»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ ինքնաթիռների հավաքակազմի նորացումը պլանավորվում Է անցկացնել երկու փուլով, որպեսզի չդադարեցվի ավիաբազայի կողմից առաջադրանքների կատարումը, քանի որ օդաչուական անձնակազմը պետք Է անցնի նոր մեքենաների վերաուսուցման ծրագիրը: «Երբ ինքնաթիռներն սկսեն ստացվել, օդաչուական կազմի մի մասը վերաուսուցման կուղարկվի Լիպեցկի ավիակենտրոն, մյուս մասը կշարունակի ծառայությունն Էրեբունիի ավիաբազայում»,- ճշտել Է աղբյուրը:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search