Artsakhpress

Միջազգային

Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել

Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը Ցյուրիխում ենթարկվել է հարձակման։

Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել

Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անհայտ անձանց մի խումբ շենքի վրա պայթուցիկ խառնուրդով շշեր է նետել։
Ինչպես տեղեկացրել է Անատոլիական գործակալությանը Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ասիե Նուրջան Իփեքչին, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 02.51-ին, փոխանցում է news.am-ը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը Ցյուրիխում առաջին անգամ չէ, որ նման գրոհների է ենթարկվում։
Խմբավորումներից ոչ մեկն առայժմ իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը, նշել է գլխավոր հյուպատոսը։
«Ոստիկանությունը տեղեկացրել է այս գործով երեք կասկածյալի կալանելու մասին։ Նրանց անուններն առայժմ չեն նշվում։ Կարծում եմ, որ իրավիճակը կպարզվի առաջիկա օրերին»,- ասել է Իփեքչին։
Գլխավոր հյուպատոսը նշել է, որ դիվանագիտական առաքելության շենքին վնաս չի հասցվել, քանի որ մեկ շշի պարունակությունը չի այրվել, մյուսն էլ կոտրվել է պարսպին հարվածվելով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Հունիսի 1-ից զինծառայողների աշխատավարձերը կավելանան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Search