Նախօրեին՝ ապրիլի 22-ին, Ստամբուլի թաղամասերից մեկում փլուզվել է չորս հարկանի բնակելի շենքը, բնակիչներից ոչ ոք չի տուժել:
Ստամբուլում փլուզվել է 4 հարկանի բնակելի շենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է Ստամբուլի նահանգապետի հայտարարության մեջ, փոխանցում է Panorama.am-ը:
Նշվում է, որ չորս հարկանի շենքի փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:15-ին՝ աջակողմյան պահող պատի փլուզման հետևանքով։ Առավոտյան տան բնակիչները տարհանվել էին, անցկացվել էին անվտանգության միջոցառումներ։
Բնակելի շենքի հարևանությամբ իրականացվում է նոր շենքերի շինարարություն։