Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին:
Բակո Սահակյանը մասնակցել է պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված շնորհանդեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: