Artsakhpress

Քաղաքական

Լեռնային Ղարաբաղը պե՞տք է մասնակցի բանակցություններին. Կազիմիրով

Նախկին դեսպան, 1992-96 թվականներին Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի՝ ղարաբաղյան հակամարտության հարցերով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը:

Լեռնային Ղարաբաղը պե՞տք է մասնակցի բանակցություններին. Կազիմիրով

Լեռնային Ղարաբաղը պե՞տք է մասնակցի բանակցություններին. Կազիմիրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Վերջերս այս հակամարտության կարգավորման գործընթացը բարդ շրջան մտավ այն հարցի պատճառով, թե Լեռնային Ղարաբաղը պե՞տք է մասնակցի բանակցություններին: Բաքուն կտրականապես դեմ է: Այսպես նրան ավելի հեշտ է խափանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին գլխավոր հարցը եւ պահանջել ազատել Ադրբեջանի գրավված շրջանները, իսկ ԵԱՀԿ 10 հիմնական սկզբունքներից առանձնացնել պետությունների տարածքային ամբողջականությունը՝ «մոռանալով» մյուսները (ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում, ինչպես նաեւ վեճերի խաղաղ կարգավորում): Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը թույլ չտալն արժեքավոր է նաեւ Բաքվի քարոզչության համար: 1991-1994 թվականների պատերազմում կրած անհաջողություններից հետո նա ծարավի է հաջողությունների: Այդպիսին է ներկայացվում ցանկացած ամեն բան՝ միջադեպերը, պայմանավորվածություններից հրաժարվելը, 2016 թվականին ուժերի փորձարկումը, անգամ Բուդապեշտում հայ սպայի սպանությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղին ինչի համար ասես ճնշելն արդեն ի ցույց դնելու հաջողություն է: Ի. Ալիեւն այդպես էլ ներկայացրեց ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ն. Փաշինյանի հետ զրույցից հետո, հայտնում է News.am-ը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններում նոր դժվարությունների կամ իրավիճակի սրման կարիք չունեն: Ով էլ որ առաջարկի Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղան վերադարձնել եւ ինչով էլ այն վախեցնի, առաջին հերթին անհրաժեշտ է թափանցել այս հարցի էության մեջ:
Ադրբեջանի նախագահը հիմնավորում է այն, որ երկու կողմերի բանակցություններն արդեն վաղուց են ընթանում, իսկ ձեւաչափն, իբր, չի կարող փոխվել: Անհեթեթություն է բանակցությունների «վաղեմությամբ» ուրախանալը՝ իսկ որո՞նք են այդ ձեւաչափի պտուղները: Ի սկզբանե հաջող էին եւ վաղեմի երեք կողմերի բանակցությունները (1994-1997 թվականներ), իսկ էլ ավելի վաղ Ադրբեջանի երկխոսությունն ու բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ (առանց Հայաստանի): Այդ ժամանակ Բաքուն իր փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղին մեծարում էր որպես «հակամարտող կողմ»: Նշանակում է բանակցություններն ավելի «հին» են, իսկ դրանց ձեւաչափն արդեն երեք անգամ փոխվել է: Միջնորդների նախաձեռնություններից Ադրբեջանի հաճախակի հրաժարվելն է Հայաստանի հետ նրա բանակցությունները «վաղեմի» դարձրել:
Ո՞րն է հակամարտության պատճառը: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ադրբեջանի ԽՍՀ-ն ԽՍՀՄ-ից, ըստ նրա օրենքի, դուրս գալով՝ ընդդեմ նրա իսկ ցանկության, ինքը ԼՂԻՄ-ին թույլ չտվեց դուրս գալ: Այստեղ կարիք չկա խորանալու պատմության մեջ, օրինակ՝ դատել Համամիութենական ԿԿ Քաղբյուրոյի կամ Ստալինի որոշումների մասին:
Հակամարտությունների կարգավորման բանակցությունները միշտ վարում են դրա կողմերը, երբեմն միջնորդների առկայությամբ: Ադրբեջանն անմիջապես դարձավ հակամարտության կողմ: Երեւանն այս հարցում երկար ձգձգում էր, բայց, միեւնույն է, դարձավ կողմ: Լեռնային Ղարաբաղը որպես պետություն ճանաչված չէ, սակայն հակամարտության կողմի բոլոր չափորոշիչներն ունի՝ իր զինված ուժերը եւ դրա հրամանատարությունը, իր վերահսկողության տակ գտնվող տարածք: Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքն այս ամենից ոչ մի բան չունի (ըստ հնացած 2+2 Բեյքերի բանաձեւի՝ Բաքուն այն  հակադրում է Լեռնային Ղարաբաղին բայց այն ոչ ավելին, քան շահագրգիռ կողմ է):
Ռուսաստանն առաջինը հասկացավ այս հակամարտության արտասովոր փոխդասավորությունը. այստեղ երեք կողմ կա: 1993 թվականի սեպտեմբերին սա յուրացրեց նաեւ Մինսկի խումբը: ԵԱՀԿ գագաթնաժողովը (1994 թվականի դեկտեմբերի 6-ին Բուդապեշտում) չի նշում Ադրբեջանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն, այլ միայն այս հակամարտության «կողմեր» (Վրաստանն ու Մոլդովան նշված են անմիջականորեն): Մի՞թե սա պատահականություն է: Գրագետների համար հասկանալի է: Սրա հիման վրա 1995 թվականի մարտի 31-ին Պրահայում  Ղեկավար խորհրդի նիստի հաղորդագրության մեջ գոծող նախագահը հաստատեց «նախկինում ԵԱՀԿ-ի ընդունած որոշումները կողմերի կարգավիճակների մասին, այսինքն՝ բանակցություններին ներգրավված երկու պետությունների, ինչպես նաեւ երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) բանակցային ամբողջ գործընթացին մասնակցության մասին, ներառյալ Մինսկյան համաժողովը: Բուդապեշտի եւ Լիսաբոնի գագաթնաժողովներն «ամեն ինչ» ասում են այս հակամարտության կողմերի մասին (բայց ոչ թե երկու եւ ոչ երկուսի): Մանդատը ՄԽ համանախագահներին ստիպում է առաջնորդվել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի հատուկ որոշումներով. չէ՞ որ այն անցկացվել է Ղարաբաղում պատերազմից հետո արդեն եւ պետությունների ու կառավարությունների ղեկավարների բարձր մակարդակով (1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում նախարարների հանդիպումը եղել է մինչեւ ռազմական գործողությունների թեժացումը):
Լեռնային Ղարաբաղը բնակչությամբ եւ տարածքով ՄԱԿ մի շարք անդամներից ավելի խոշոր է՝ Անդորրայից, Լիխտենշտեյնից, Սան Մարինոյից, կարիբյան երկրներից: Կարելի՞ է արդյոք ХХI դարում Լեռնային Ղարաբաղը դարձնել վեճի օբյեկտ, առանց նրա քննարկել եւ որոշել նրա ճակատագիրը: Լեռնային Ղարաբաղին մոտ չթողնելու համար Բաքուն սուբստանտիվ բանակցություններ է պահանջում, բայց մի՞թե ձեւաչափի հարցն այս ենթատեքստում այդքան էլ էական չէ:
Այս պատճառով Ռուսասանն ու ՄԽ-ն մինչեւ 1997 թվականի ապրիլ բանակցություններ են վարել երեք կողմերի միջեւ: Այնուհետեւ ավելի հաճախակի դարձան Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները: ՄԽ համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) լիաձեւաչափային բանակցությունները փոխարինեցին «մաքոքային դիվանագիտությամբ»: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու նախարարների հանդիպումներին ոչ միշտ մասնակցելով՝ դրանք գնահատում էին, հարմարվել էին դրանց: ԵԱՀԿ 1999 թվականի Ստամբուլի գագաթնաժողովը, ողջունելով նախագահների երկխոսությունը, հույս ուներ շարունակել նաեւ ՄԽ բանակցությունները: Բայց դրանց փոխարեն, հաճախակիացան ՄԽ համանախագահների այցելությունները եւ խորհրդատվությունները: Երեւանում վիճում են, թե Հայաստանի ղեկավարներից ով էր կարող եւ արդյոք կարող էր առաջարկել բանակցությունները վարել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Այսպիսով, Ղարաբաղը կարծես թե դուրս մնաց այս գործընթացից:
Ո՛չ բոլոր կողմերի փոխպայմանավորվածություն կար, ո՛չ ԵԱՀԿ որոշում ձեւաչափը մինչեւ Հայաստան-Ադրբեջան նեղացնելու մասին: Այն առաջացավ դե ֆակտո՝ ինչպես որոշ իողություն: Ըստ էության, սա Բաքվի խորամանկությունների, Երեւանի անուշադիր վերահսկողության, միջնորդների բացթողումների արգասիքն էր: Այնպես որ, խոսքը ոչ թե ինչ-որ նոր ձեւաչափի մասին է, այլ առավել լիարժեք եւ միակ ձեւաչափին վերադառնալու մասին, որին հավանություն էին տվել ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարնեը, այդ թվում՝ ՄԽ համանախագահող երկրները, ինչպես նաեւ Ադրբեջանը, ինչը պակաս կարեւոր չէ:
Երեք կողմերի բանակցությունները շատ ավելին են տվել, քան երկու կողմերինը. 4 տարում կնքվել է երկու համաձայնագիր (1994 թվականին հրադադարի մասին, 1995 թվականին՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման), 1994 թվականի հուլիսին ստորագրվել է եւս մեկ փաստաթուղթ: Բոլորը երեք փաստաթղթերը ստորագրվել են երեք կողմերի միջեւ, որոնցից երկուսն անժամկետ էին: Իսկ երկու կողմերի ձեւաչափը 22 տարում ոչ մի համաձայնագիր կամ իրավականորեն պարտավորեցնող փաստաթուղթ չի տվել:
Եռակողմ ձեւաչափը ճիշտ է նաեւ ռազմավարական տեսանկյունից: 1997 թվականից հետո բանակցությունների կազմում եւ մակարդակում կատարված փոփոխությունները ոչ ավելին են, քան մարտավարական, կոնյունկտուրային: Ուժերի ռազմավարական դասավորությունը նույնն է (նոր պատերազմն անխուսափելիորեն կընդգրկեր բոլոր երեք կողմերին): Հիշենք, թե ով է սկսել ռազմական գործողությունները՝ Ադրբեջանի Հանրապետությունը: Անգամ կորցնելով իր շրջանները՝ այն երկար ժամանակ ապավինում էր ուժին (եթե հարգեր 1993թ. ՄԱԿ ԱԽ բանաձեւերը, հայերն այդքան հող չէին գրավի, ավելի հեշտ կլիներ բանակցությունները վարելը): Իսկ կարո՞ղ էր զինադադար լինել առանց ԼՂ-ի՝ միայն Հայաստան-Ադրբեջա՞ն: Անհեթեթություն: Իսկ ո՞վ է, չճանաչելով Ղարաբաղում պատերազմի արդյունքները, երազում նորից սկսել այն: Միանշանակ Ադրբեջանը:
Հակամարտություններում պատերազմից ավելի սուր ժամանակաշրջան չկա: Դրանով էլ պետք է դատել, թե ով ով է եւ պետք է արդյոք մասնակցի բանակցություններին: Առավել եւս, որ ՌԴ գլխավոր նպատակն է, ԵԱՀԿ ՄԽ-ինն էլ, հուսալիորեն վերջ դնել այս զինված հակամարտությանը եւ թույլ չտալ տարածաշրջանում նոր պատերազմ:
Բաքվի դիրքորոշումների վերլծության ժամանակ ապշեցնում է երկու կոնտրաստ՝ խոսքի եւ գործի միջեւ, նախկինի եւ ներկայի միջեւ: Արդեն 1992-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ հետ ոչ հրապարակային հանդիպում էր ունեցել: 1993-ից ռազմաճակատում անհաջողությունները ստիպեցին նրան ԼՂ-ի հետ զանգերի, նամակների եւ բանակցությունների դիմել (Հայաստանին ավելի հազվադեպ էր դիմում):
Բաքուն հաճախ էր Լեռնային Ղարաբաղին բարձր մակարդակի հանդիպում խոստանում՝ չկատարելով խոստումը, 10 անգամ խոստացել էր սահմանափակել ռազմական գործողությունները, դադարեցնել կրակոցները կամ երկարաձգել հրադադարը (առանց Հայաստանի մասնակցության): ԼՂ-ն շփումներ չէր նախաձեռնում, բայց օգտվում էր դրանցից: Ի՞նչ էր սա Բաքվի կողմից, եթե ոչ ԼՂ-ին դե ֆակտո հակամարտության եւ բանակցությունների կողմ ճանաչում (թեեւ չէր խոստովանում դա):
Զինադադարն էլ առաջինը ստորագրել է Ադրբեջանը (այլեւս նախնական պայմաններ չպահանջելով) եւ սկզբում նորից Լեռնային Ղարաբաղի հետ (չիմանալով՝ արդյոք դրան կմիանա՞ Հայաստանը): Իսկ 1994 թվականի հուլիսի 26-27-ը բոլոր երեք կողմերը մեկ թղթի վրա պարտավորություն ստորագրեցին՝ պահպանել զինադադարը մինչեւ զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի կնքումը:
Բանակցությունների եւ զինադադարի 25 տարիները ցույց տվեցին, որ փակուղիների գլխավոր առաջնային պատճառը Բաքվի ոչ իրատեսական, իսկ երբեմն անսանձ քաղաքականությունն է: ՄԽ համանախագահները հիշում են դիպուկահարներին հեռացնելուց, միջադեպերը կանխելուց եւ հետաքննելուց հրաժարվելը, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների տապալումը: Երեւանի եւ Ստեփանակերտի ուժային հռետորաբանությունը նույնպես չի օգնում փոխզիջումների որոնումներում, բայց, միեւնույն է, ի տարբերություն Բաքվի՝ նրանց դիրքորոշումներում ռեալիզմն ավելի շատ է:
Նրանց ինչ-որ բանում մեղադրելիս չի կարելի լռել երրորդ կողմի ծայրահեղությունների, ստախոսության, վտանգի եւ մոլագարության մասին:
Պետք է հստակ հասկանալ, թե ինչն է որոշում հակամարտության կարգավիճակն ու բանակցությունների ձեւաչափը։ ԵԱ՞ՀԿ-ն։ Նրա գործող նախագա՞հը։ Մշտական խորհո՞ւրդը։ ՄԽ համանախագահնե՞րը։ Թե՞ հակամարտության ամեն մի կողմն ինքն իրեն։ Արդյո՞ք ճիշտ է, որ բանակցությունների ձեւաչափը հիմա փոխում ենք լոկ կողմերի համաձայնությամբ։ Իսկ որտե՞ղ եւ ինչպե՞ս է ԼՂ-ն համաձայնել լինել բանակցություններից դուրս։ Նրա համաձայնությունը հարցրե՞լ են։ Ինչպիսի՞ն է ԵԱՀԿ դերը հակամարտությունում կողմերի կարգավիճակի ամրագրման գործում։ ՄԽ համանախագահները ելնում են խաղաղ համաձայնագրի մշակման մասին բանակցություններում ԼՂ մասնակցությունից։
Այլ կերպ (առանց ԼՂ-ի) ինչպե՞ս համաձայնեցնել հայկական զորքերի դուրսբերումը ԱՀ շրջաններից, ինչը Բաքուն ներկայացնում է որպես ամենաանհապաղը։ Ինչպե՞ս ԼՂ-ն դուրս բերի զորքերը։ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի հիման վրա՞։ Բայց ո՞վ է 1993-ից սովորեցնում հայերին չկատարել դրանք։ Բայց ԼՂ-ն ՄԱԿ անդամ էլ չէ։ Թե՞ հաշվարկն այստեղ ՀՀ զորքերի դուրսբերումն է, իսկ ղարաբաղցիներին հետո ուժով դուրս քշելը։ Իսկ ինչպե՞ս հաստատել սա խաղաղ բանակցություններում։ Որտե՞ղ են այստեղ տրամաբանությունն ու ռեալիզմը։
Սուբստանտիվ գործերի մեջ ժամանակն է Բաքվին բացատրել, թե ինչու այժմ Ադրբեջանը չի ցանկանում ԼՂ մասնակցությունը բանակցություններին։ Չէ՞ որ առաջ դրանք վարում էր միայն ԼՂ-ի ու անգամ միայն ու միայն ԼՂ-ի հետ։ Գուցե ղարաբաղցիներն ավելի կո՞շտ են մյուս հայերից։ Բայց ախր նրանց ճակատագիրն է վճռվում, այլ ոչ թե Ադրբեջանի կամ Հայաստանի։ Պետք է ասել, թե ինչ եւ ինչպես է եղել առաջ, հասկացնել, որ միջնորդներն ու հասարակությունը սպասում են ավելի համոզիչ փաստարկների։
Այո, միջնորդների դերը նուրբ է, բայց այս կամ այն կողմի՝ ձեւականություններ չթափելու պայմաններում վայել չէ վախենալ դուր չգալ նրան։ Առանց պայմանավորվածությունների կատարման պատասխանատվության հրավերի ու հակամարտության կարգավորման ձգտելու։ Փոխադարձ պարտավորություններից բացի կողմերը նաեւ մի ինչ-որ բարոյական պարտք ունեն Ռուսաստանի առջեւ՝ որպես միջնորդ ու հասցեատեր հրադադարի վերաբերյալ նրանց խնդրանքների։ Պատահական չէ, որ մարտերը 2016-ի ապրիլին նորից դադարեցրին Մոսկվայում։ ՄԽ համանախագահների հավասարության պարագայում, աշխարհագրական մոտիկության եւ հակամարտության սանձման փորձի բերումով, Ռուսաստանը նրանց մեջ հատուկ դեր է խաղում Անդրկովկասի այս հատվածում իրադրության կարգավորման ջանքերում։ Եվ հասկանալի է, որ կողմերի համար հատկապես կարեւոր է նրա դիրքորոշումը կարգավորման հրատապ խնդիրների հարցում։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search