Artsakhpress

Միջազգային

Թրամփը հունիսին պետական այց կկատարի Մեծ Բրիտանիա. Sky News

նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է հունիսին պետական այց կատարել Մեծ Բրիտանիա:

Թրամփը հունիսին պետական այց կկատարի Մեծ Բրիտանիա. Sky News

Թրամփը հունիսին պետական այց կկատարի Մեծ Բրիտանիա. Sky News
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ այցի ընթացքում Թրամփը կայցելի Բուքինգհեմյան պալատ: Ինչպես Twitter-ում գրել Է BBC-ի թղթակից Ջոն Սոփելը, իր տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի նախագահի նախապատրաստվող այցի մասին պաշտոնապես կարող Է հայտարարվել առաջիկա 48 ժամվա ընթացքում:
Ապրիլի սկզբին The Sunday Times թերթը գրել Էր, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պատրաստվում Է Թրամփին հրավիրել առաջիկայաում պաշտոնական այց կատարելու Միացյալ Թագավորություն: Հրատարակության տեղեկատվության համաձայն, բրիտանական կառավարության ներկայացուցիչները Սպիտակ տան գործընկերների հետ գաղտնի բանակցություններ Էին վարում անցյալ տարվա վերջից՝ քննարկելով պատրաստվող այցի ժամկետները: Թրամփն անցյալ տարվա հուլիսին Մեծ Բրիտանիա Էր ժամանել եռօրյա աշխատանքային այցով: Նա բանակցություններ Էր վարել վարչապետ Թերեզա Մեյի հետ եւ ունկնդրություն ստացել Եղիսաբեթ Երկրորդի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Search