Artsakhpress

Սպորտ

Grenke Сhess Open. Սամվել Տեր-Սահակյանը գրավեց չորրորդ տեղը

Գերմանիայում ավարտված Grenke Сhess Open մրցաշարում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ՝ գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Արամ Հակոբյանը:

Grenke Сhess Open. Սամվել Տեր-Սահակյանը գրավեց չորրորդ տեղը

Grenke Сhess Open. Սամվել Տեր-Սահակյանը գրավեց չորրորդ տեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Տեր-Սահակյանը 9 հնարավորից հավաքել է 7.5 միավոր եւ բաժանել 1-8-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո նա գրավել է 4-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող է դարձել Դանիել Ֆրիդմանը, որն իրավունք է ստացել մասնակցել Grenke Сhess Сlassic մրցաշարին, հայտնում է News.am-ը:
Արամ Հակոբյանը 7 միավորով զբաղեցրել է 21-րդ տեղը:
Grenke Сhess Open-ը Եվրոպայի ամենախոշոր մրցաշարն է, որին մասնակցում էին 904 շախմատիստներ:
Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն այս օրերին Գերմանիայում մասնակցում է Grenke Сhess Сlassic մրցաշարին, որի մեկնարկային 3 տուրերում ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:

View image on Twitter

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search