Artsakhpress

Քաղաքական

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Չեխիայում ՀՀ դեսպանատնից:
«Համաձայնագրի ամբողջական վավերացումը մեկ քայլով ավելի մոտ է»,-հայտնել են դեսպանատնից:
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերջնական վավերացման համար անհրաժեշտ է, որ այն ընդունվի նաև երկրի խորհրդարանի Սենատի կողմից:
Հիշեցնենք, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին: Եվրամիության անդամ 28 երկրից Բուլղարիան, Միացյալ Թագավորությունը, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Էստոնիան, Մալթան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search