Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանի մեջլիսի նախագահը կոչ է արել պատգամավորներին հանդես չգալ ռազմատենչ հայտարարություններով

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը կոչ է արել պատգամավորներին զերծ մնալ արցախյան հակամարտության` ռազմական ճանապարհով լուծման կոչերից:

Ադրբեջանի մեջլիսի նախագահը կոչ է արել պատգամավորներին հանդես չգալ ռազմատենչ հայտարարություններով

Ադրբեջանի մեջլիսի նախագահը կոչ է արել պատգամավորներին հանդես չգալ ռազմատենչ հայտարարություններով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ինչի՞ մենք կարող ենք հասնել միայն նմանատիպ զգացմունքային, պատերազմի կոչեր անելով: Եթե հնարավոր է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, ապա ինչու՞ ենք դեմ այդ մոտեցմանը». – նշել է Ասադովը, հայտնում է yerkir.am:
Ըստ Ասադովի, պատգամավորները պետք է զգույշ մոտենան խնդրին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Այդ իսկ պատճառով, պատգամավորները պետք է զգույշ լինեն իրենց` պատերազմի կոչերում». – հայտարարել է խորհրդարանի խոսնակը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search