Կանադայի Նոր Շոտլանդիա (անգլ.՝ Nova Scotia) նահանգի Յարմութ քաղաքում սեպտեմբերից մեկնարկելու են մարդասիրական գործունեություն ծավալած կանադացի բուժքույր Սառա Քորնինկին նվիրված միջոցառումները։
Կանադայում տեղադրվելու է Հայոց ցեղասպանության որբերին փրկած Սառա Քորնինկի արձանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Panorama.am-ը հղում անելով՝ horizonweekly.ca–ին, որ Յարմութը Քորնինկի ծննդավայրն է, այնտեղ պետք է տեղադրվի Սառա Քորնինկի բրոնզե քանդակը, որի հեղինակն է կանադահայ նկարիչ և քանդակագործ Կարեն Պետրոսյանը։
Սառա Քորնինկը 1919 թվականին Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի կողմից ուղարկվել էր Միջին Արևելք՝ օժանդակելու հազարավոր հույն, հայ, ասորի գաղթականների։ Նա իր կյանքը վտանգելով՝ փրկել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերի։
Որպես բուժքույր, Սառան նախ հաստատվել է Հայաստանում՝ Երևանի մոտ, հարյուր հազարավոր գաղթականների կողքին, որոնցից շատերը վարակիչ հիվանդություններով էին տառապում։
Սառա Քորնինկը մահացել է Յարմութում 1969 թվականին, 97 տարեկանում։ 2017 թվականին Սառա Քորնինկը Տորոնտոյի հայ համայնքի կողմից արժանացել է Outstanding Canadian Award-ին: