Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է միջոցառում՝ նվիրված արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի ծննդյան 50-ամյակին

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և Արցախի ռուսական համայնքի համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 20-25-ը հանրապետության կրթական տարբեր հաստատություններում «Հպարտանում ենք մեր ընկերներով» ծրագրի շրջանակներում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ:

Ստեփանակերտում կայացել է միջոցառում՝ նվիրված արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի ծննդյան 50-ամյակին

Ստեփանակերտում  կայացել  է   միջոցառում՝   նվիրված  արցախցի  գրող  Աշոտ  Բեգլարյանի  ծննդյան   50-ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այսօր   Ստեփանակերտի  Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N 3 դպրոցում  ռուսաց  լեզվի  և  գրականության  ուսուցչուհի  Կարինե  Աթաջանյանը   կազմակերպել  է «Պատմական  լավատեսը»  խորագրով   գրական-գեղարվեստական  միջոցառում՝  նվիրված  արցախցի գրող, լրագրող, թարգմանիչ  Աշոտ Բեգլարյանի  ծննդյան  50-ամյակին:
Միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես է եկել  Կարինե  Աթաջանյանը: Նա    արժևորել   և  բարձր  է  գնահատել    արձակագիր  Աշոտ  Բեգլարյանի    գրական  գործունեությունը՝  նշելով, որ գրողը  հիմնականում  անդրադարձ է  կատարել   պատերազմական  թեմաներին, որոնք  պատմական  իրողություններ  են:
Կ. Աթաջանյանի   խոսքով՝  մինչ  միջոցառումը  դպրոցի   աշակերտներն    ուսումնասիրել  են   Ա. Բեգլարյանի   գործունեությունը, ընթերցել   նրա  ստեղծագործությունները     և դասեր  քաղել  գրքից:
Միջոցառմանը   դպրոցի  աշակերտները  ներկաների  համար  ընթերցել  են   գրողի   պատմվածքներից, հանդես  եկել  երգերով  ու  պարերով, ինչպես  նաև   հարցեր  ուղղել  հոբելյարին: Աշակերտներից  մեկն  էլ  Ա.  Բեգլարյանին  է  նվիրել  իր ձեռքով  նկարած  գրողի դիմանկարը:
Ա. Բեգլարյանն  իր  և   հոր՝  բանաստեղծ  Էռնեստ  Բեգլարյանի   գրքերից   նվիրել  է  աշակերտներին:
ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի   նախարարության պետական տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ   Ռուբեն  Օսիպովը՝ խոսելով միջոցառման  մնասին, ասել  է, որ  այն   նպատակ ունի ևս  մեկ անգամ  արժևորել   ռուսերենը, սիրել  հայրենիքը, լինել  արդար,  ազնիվ, ինչպիսինն է   Ա.  Բեգլարյանը, ով  իր ունեցած  կյանքի   փորձը  ստեղծագործությունների   միջոցով  փոխանցում  է   գալիք  սերունդներին:
«Կարդալով   Ձեր  գրքերը՝  ընթերցողը պատկերացում  է   կազմում արցախցու   անցած   հերոսական  անցյալի  մասին: Ձեր  պատմվածքների   հերոսները մարդկային  լավագույն  հատկանիշներով  դաստիարակում  են  ընթերցողներին»,-ավելացրել  է Ռ. Օսիպովը:
Այս  օրերին Արցախում   գտնվող  ռուս  բանաստեղծ   Վիկտոր  Կոնոպլյովն  ասել  է, որ  ինքը  շատ հպարտ    է, որ  Արցախում   Ա.  Բեգլարյանի  նման   գրչընկեր  ունի:
«Նա  գրող է, հիանալի  անձնավորություն: Նա  իր  պատմածքները   գրում է մաքուր և  արդար խղճով: Իմ  կարծիքով,  նա  մարդու ազնվության  մարմանցում է: Հուսով  եմ, որ   ԱՀ  ԿԳՍ  նախարարությունն  իր  համաձայնությունը   կտա,  և  Ա.  ԲԵգլարյանի  պատմվածքները  կընդգրկվեն   դպրոցական   ծրագրերում, քանի որ  դրանք   կարևոր  արժեքներ  են   նոր  սերնդի կրթության  ու  դաստիարակության  համար»,-նշել է   Վ.  Կոնոպլյովը:
Բանաստեղծ  Սոկրատ  Խանյանն  էլ  ասել է, որ  Ա. Բեգլարյանը   հայ  ժողովրդի  սիրելի ստեղծագործողներից  մեկն  է: Նա  ոչ  թե   գրող    դարձել է, այլ    հենց    որպես  այդպիսինն  էլ    ծնվել  է:
Նրա   գրած  բազմաթիվ  ռուսալեզու  պատմվածքները, որոնք  ընթերցում  են    աշխարհի  տարբեր  վայրերում,  մեծ  դեր  են  կատարում    Արցախը  ճանաչելի  դարձնելու  գործում:
Ըստ  Ս.  Խանյանի՝  Ա. Բեգլարյանը  ստեղծել  է  Արցախյան  ազգային- ազատագրական   պայքարի   գեղարվեստական  տարեգրությունը:   
Միջոցառմանը Ս.  Խանյանն  իր  հեղինակած  բանաստեղծությունը  նվիրել  է  Ա.  Բեգլարյանին:
Շնորհակալական իր  խոսքում Ա. Բեգլարյանը  երախտագիտություն է  հայտնել  միջոցառման  կազմակերպիչներին  և  աշակերտներին՝ իրեն     հավուր   պատշաճի   ռուսերեն   ներկայացնելու  համար:
Խոսելով  միջոցառման    խորագրի  մասին, նա  մասնավորապես  ասել է.«Դժվար  է  պատերազմի  պայմաններում   լինել  լավատես:  Սակայն  այդ   լավատեսությունն  է, որ թույլ է  տալիս  մարդուն  հաղթահարել բոլոր  դժվարությունները,  և     հասնել  վերջնական  նպատակի: Համոզված եմ, որ  մենք ազգովի  հաղթելու  և  հասնելու ենք   մեր   իղձերի  իրականացմանը: Մենք  պետք  է  հենց  այս  լավատեսությունը  փոխանցենք  գալիք  սերունդներին»:   
Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի ռուսական համայնքի  ներկայացուցիչներ, ԱՀ  գրողների միության անդամներ, ուսուցիչներ, հարազատներ:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search