Artsakhpress

Տնտեսական

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Այսօր` ապրիլի 23-ին, ԱՀ կառավարությունում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպվել է Արցախի Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդես:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ գիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, ՀԱՊՀ քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Գագիկ Թորոսյանը նշել է, որ Մաղավուզի հանքի հարստացված քարածուխից լաբորատոր պայմաններում հաջողվել է ստանալ նավթամթերք:
«Ստացված ծավալները համապատասխանում են գիտական առումով սահմանված ստանդարտներին: Մասնավորապես մշակված զանգվածից, որը կազմել է մոտ 12 տոկոս, թորելով 50 %-ը, ստացել ենք դիզելային վառելիք, 30 %-ը՝ բենզին, իսկ 20 %-ը՝ բիտում: Արդյունքները ներկայացվել են նաև միջազգային գիտաժողովում և արժանացել են բարձր գնահատականի, քանի որ ի տարբերություն ընդունված պրակտիկայի, քարածխից նավթ ստանալու համար մենք նոր տեխնոլոգիա ենք կիրառել՝ ջրի փոխարեն օգտագործելով օդի ճնշման մեթոդը: Մենք հեռանկարում կարող ենք դիտարկել նաև մեկ այլ տարբերակ, այսինքն՝ կարող ենք գազաֆիկացնել ածուխը: Այսօր ամբողջ աշխարհում այն ընդունված մեթոդ է, որը պահանջում է հետազոտական որոշակի աշխատանք»,- նշել է Գ. Թորոսյանը:
 
Գիտական խմբի ղեկավարի համոզմամբ՝ հանքավայրում երկրորդ փուլի հետազոտական աշխատանքների իրականացման պարագայում, որը կտևի 3-4 ամիս, հնարավոր կլինի հստակ պարզել Մաղավուզի հանքանյութի պաշարները, քանի որ հավանականություն կա, որ այն ավելին է, քան խորհրդային շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի` այն կազմում է 4 մլն տոննա:
 
Նախագահ Սահակյանը կարևորել է կատարված ուսումնասիրություններն՝ ընդգծելով հատկապես դրանց արդյունքները: Նա նշել է, որ անհապաղ պետք է սկսել երկրորդ փուլի աշխատանքները և պետական նախարարին հանձնարարել է բուհի հետ կնքել պայմանագիր, որպեսզի կարճ ժամանակամիջոցում գործնականում ստեղծվեն բոլոր պայմանները նավթամթերք ստանալու համար:
 
Շնորհանդեսին ներկա էին նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Search