Artsakhpress

Սփյուռք

Նիսի Սբ Մարիամ աստվածածին եկեղեցին իր ծուխով վերադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո

Շուրջ 7 տարվա պաշտոնական բաժանումից և Թեմական խորհրդի հետ ավելի քան 10 տարի տևած անհամաձայնություններից հետո Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանը ուրախությամբ հայտարարում է, որ Նիսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու ծուխը վերընդգրկվեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի կազմում՝ օրհնության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:

Նիսի Սբ Մարիամ աստվածածին եկեղեցին իր ծուխով վերադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո

Նիսի Սբ Մարիամ աստվածածին եկեղեցին իր ծուխով վերադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀաշտության պատմական օրը ֆրանսահայոց թեմի կյանքում նշանավորվեցին ապրիլ 14-ին Ծաղկազարդի օրը Ֆրանսիայի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանի վերաօծման և ապա մատուցված Սուրբ Պատարագի սրբազան արարողություններով:
Սուրբ Պատարագին ներկա էին ավելի քան 250 ծխականներ, ինչպես նաև` Նիսի քաղաքապետ տիար Քրիստիան Էստրոզին, փոխքաղաքապետուհի տիկին Մարին Բրենիեն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար տիար Աշոտ Թունյանը և պաշտոնատար այլ անձինք, հյուր եկեղեցականներ և եկեղեցու շրջափակում համախմբված լեփլեցուն ժողովուրդ:
Ծաղկազարդի տոնին նվիրված քարոզի մեջ Թեմակալ Առաջնորդ Վահան Եպիսկոպոսը գոհություն և փառք մատուցեց Աստծուն և խորհրդանշական համեմատությամբ շեշտեց, որ ինչպես Հիսուսը հոծ բազմությամբ մուտք գործեց Երուսաղեմ և մաքրագործեց տաճարը, այնպես էլ այսօր Նիսի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է սրբագործվում՝ վերադառնալով Մայր Եկեղեցի: Կարևորելով և մեծ ձեռքբերում համարելով այս իրադարձությունը՝ Սրբազանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ջանքերն ու ներդրում են բերել այս ծրագիրը կյանքի կոչելու համար: Սրբազան Հայրը նաև իր գնահատանքը փոխանցեց հավատացյալներին և Նիսի Սբ Ֆիլիպ եկեղեցու Ծխական խորհրդի անդամներին, ովքեր անցնող 10 տարիների ընթացքին հավատարիմ են  մնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ֆրանսիահայոց թեմին  և Թեմական խորհրդին:
Եկեղեցական արարողություններից հետո Նիսի քաղաքապետ տիար Քրիստիան Էստրոզին Գերշ. Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին պարգևատրեց Նիս քաղաքի  պատվո շքանշանով՝ ի գնահատություն Ֆրանսիայի հայոց թեմի պայծառությանը բերած ջանքերի և ծառայության:
Սրբազան արարողությունների ավարտին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը և ճաշկերույթին խոսքերով հանդես եկան նաև համայնքի պատվավոր անդամները, ովքեր իրենց սրտի ուրախությունն արտահայտեցին՝ Թեմի կազմում իրենց եկեղեցական համայնքի պաշտոնապես վերականգնման կապակցությամբ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search