Artsakhpress

Մշակույթ

Մայրաքաղաքում կազմակերպվել է գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված ռուս գրող Վիկտոր Կոնոպլյովի ծննդյան 50-ամյակին

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և Արցախի ռուսական համայնքի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N3 դպրոցում այսօր տեղի է ունեցել գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված ռուս գրող Վիկտոր Կոնոպլյովի ծննդյան 50-ամյակին:

Մայրաքաղաքում կազմակերպվել է գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված ռուս գրող Վիկտոր Կոնոպլյովի ծննդյան 50-ամյակին

Մայրաքաղաքում  կազմակերպվել  է  գրական-գեղարվեստական  ցերեկույթ՝ նվիրված ռուս գրող Վիկտոր Կոնոպլյովի   ծննդյան   50-ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ռուս բանաստեղծի ընկեր, արցախցի արձակագիր, լրագրող  Աշոտ Բեգլարյանը, ով,շնորհավորելով  ընկերոջը, նրան մաղթել է քաջառողջություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
«Տասներեքամյա մեր  ընկերությունը  հայ և ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների շարունակությունն է: Շատ կցանկանայի,որ այս ջերմ ու եղբայրական ընկերությունը հետագայում շարունակվեր մեր երեխաների կողմից:Երևի շատերը կփորձեն հայկական արմատներ փնտրել հայ ժողովրդին այդքան նվիրված մարդու՝Վ.Կոնոպլյովի  մեջ, սակայն  նա,  և նրա հարազատները հայկական ոչ մի գեն չունեն: Կոնոպլյովին մեզ հետ կապել է Աստված՝ հանուն  մեծ ու ազգանվեր գործի»,- մասնավորապես ասել է Ա. Բեգլարյանը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ ասել է, որ Արցախի ժողովուրդը երախտագիտությամբ է լցված իր ճակատագրով ու ցավով տառապող և ձեռքբերումներով ու հաջողություններով ուրախացող յուրաքանչյուր ազգի հանդեպ:Նա Կոնոպլյովի հետ Արցախի  կապը  համարում է բարեկամական ,իսկ  արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի  հետ ընկերությունը ՝ հոգևոր և մշակութային առնչակցությամբ առաջացած եղբայրական հարաբերության ամրապնդում երկու ազգերի միջև:
Նարինե Աղաբալյանը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման, հայոց ցեղասպանության ճանաչման գործում ակտիվ մասնակցության համար  ԱՀ նախագահ Բակո Սահակյանի անունից «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վ.Կոնոպլյովին:
ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի   նախարարության պետական տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ   Ռուբեն  Օսիպովն ասել է, որ արցախցիները սիրում և գնահատում են իրենց հայրենիքը, բայց միևնույն ժամանակ նրանց սիրտը բաց է Արցախի ժողովրդի ճակատագրով հետաքրքրված յուրաքանչյուր ազգի համար: Նա մասնավորապես  նշել է նաև, որ Կոնոպլյովը հայ ժողովրդի  պատմությանը գիտակն  ու  հազարամյակներով տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից  շարունակվող եղբայրական ավանդույթների կրողն  է:
Բանաստեղծ  Սոկրատ  Խանյանն  էլ  շնորհակալություն է հայտնել Կոնոպլյովին՝ հայ ժողովրդի հանդեպ  իր  նվիրվածության  համար և ասել, որ նրան համարում է հայ ազգի ռուս զավակը:
Միջոցառման վերջում Վիկտոր  Կոնոպլյովն  ասել է, որ ինքն անչափ ուրախ է կրկին Արցախում լինելու և նման ընդունելության արժանանալու համար : Նա իր երախտագիտությունն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել իր ծննդյան 50-ամյա հոբելյանը իսկական տոնի վերածելու համար:
«Ինձ համար շատ կարևոր է ձեր՝ արցախցիներիդ բարձր գնահատականը, որը տրվել է իմ հասցեին: Այս հրաշք երկիրն  ինձ գերել է առաջին հայացքից:Հպարտ եմ, որ անձամբ եմ ծանոթացել Արցախ աշխարհին ու արցախցիներին»,-մասնավորապես ասել է Վիկտոր Կոնոպլյովը:
Ցերեկույթին դպրոցի աշակերտները հանդես են եկել նրա հեղինակած բանաստեղծություններով ու երգերով:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search