Artsakhpress

Միջազգային

Անկարան հայտարարում է, որ Վաշինգտոնը «անցնում է թույլատրելիի սահմանը»

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն խիստ քննադատության է ենթարկել այլ պետությունների կողմից իրանական նավթի ներկրումն արգելելու ԱՄՆ-ի որոշումը։

Անկարան հայտարարում է, որ Վաշինգտոնը «անցնում է թույլատրելիի սահմանը»

Անկարան հայտարարում է, որ Վաշինգտոնը «անցնում է թույլատրելիի սահմանը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Մատնանշելով, թե Իրանի փոխարեն որ երկրից նավթ ձեռք բերեն երկրները, ԱՄՆ-ը անցնում է թույլատրելիի սահմանը»,- Անկարայում իր տաջիկ գործընկեր Սիրոջիդին Մուխրիդինի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է նա՝ NEWS.am-ի փոխանցմամբ, հայտնում է «Անադոլու»-ն։
Նրա խոսքերով, Անկարան ամենասկզբից միանշանակ հանդես է եկել նման պատժամիջոցների դեմ։ «Մենք հայտարարել ենք այն մասին, որ այդ պատժամիջոցները սխալ ենք համարում եւ մտադիր չենք միանալ դրանց։ Մենք դեմ ենք նմանօրինակ ճնշմանը»,- նշել է Չավուշօղլուն։
Նրա կարծիքով, Վաշինգտոնի սահմանափակումները առաջին հերթին հարվածում են Իրանի բնակչությանը։ Բացի այդ, դրանք ծայրահեղ վտանգավոր են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման առումով։
Չավուշօղլուն պարզաբանել է, որ Թուրքիային եւ այլ երկրներին հեշտ չի լինեի դիվերսիֆիկացնել նավթի մատակարարման աղբյուրները։ Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Իրաքի տարածքով անցնող գազատարները լրջոր են վնասվել են ԻՊ-ի օկուպացիայի ժամանակ, իսկ դրանց վերականգնման համար բավական ժամանակ կպահանջվի։
Ինչպես տեղեկացվել էր նախկինում, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարաձգի իրանական նավթի ներկրման պատժամիջոցներից ազատելու ժամկետը։ Նշենք, որ պատժամիջոցներից ազատման ժամկետը, որը ստացել էին Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Search