Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է ջահերթ. մասնակիցները պահանջում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում (լուսանկարներ)

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի երիտասարդական և ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտում այսօր կազմակերպվել է ջահերթ:

Ստեփանակերտում կազմակերպվել է ջահերթ. մասնակիցները պահանջում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում (լուսանկարներ)

Ստեփանակերտում   կազմակերպվել  է  ջահերթ. մասնակիցները պահանջում  են Հայոց  ցեղասպանության    միջազգային  ճանաչում (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման  մեկնարկը   տրվել  է   մայրաքաղաքի  Սուրբ Հակոբ եկեղեցուց, որտեղ   եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը  կատարել  է  ոգեկոչման  արարողություն:
Այնուհետև  ջահերթի   մասնակիցները  եկեղեցու   բակից շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը  հավերժացնող կառուցված Զանգակատուն-հուշակոթող:
Ջահերթի  մասնակիցները  մայրաքաղաքի  կենտրոնական  հատվածում  հայկական  ազգային  երաժշտության   ներքո   վառել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զանգակատուն-հուշակոթողի մոտ  միջոցառմանը   Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը,  դիմելով  մասնակիցներին,   ասել է, որ  ոգեկոչման   նպատակն է, որպեսզի   ճշմարտությունն    ի  վերջո  հաստատվի  այս  անտարբեր  աշխարհում:
«Մենք   այսօր  այստեղ  ենք, որպես  հայ  դատի  պահանջատեր՝  կանխելու   հետագա  ցեղասպանությունները: Այսօր  մենք՝  մանավանդ  արցախցիներս, չպիտի  մոռանանք, որ   տակավին    թուրքի  յաթաղանը  կախված  է  մեր   գլխից:    Մենք Արցախում, Ադրբեջանում   տեսանք    նոր  ցեղասպանությունների   փորձ՝  ի  դեմս   Գանձակի, Սումգայիթի, Մինգիչավուրի, բայց    բարեբախտաբար, մեր   ազգը   համախմբվեց, պաշտպանեց    իր  իրավունքները:   Ցեղասպաններին   չհաջողվեց  համատարած    ոճրագործություններ  տարածել    հայոց  աշխարհի  վրա: Մենք   այսօր  այստեղ  ենք՝  ոչ  ասելու  աշխարհի  ցեղասպանություններին  և   ոչ  միայն   մեր  խոնարհումը   բերելու, այլև ուխտելու, որ  այս  հողի  պաշտպանն  ենք»,-մասնավորապես  ասել է  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը:
ԱՀ   Ազգային   ժողովի  փոխնախագահ, «Դաշնակցություն»   խմբակցության Վահրամ  Բալայանը  մեզ  հետ  զրույցում  ասել է, որ  ամեն  տարի   ջահերթի  մասնակիցների  թիվն  ավելանում  է,      և   հայ երիտասարդը,   զինվոր  դարձած,   պահում  է  իր  հող  հայրենին:
«Այս   ջահերթը  տարեցտարի   նոր   որակ  է  ստանում, որովհետև   այսօրվա երիտասարդները   գիտակցում են, որ  միայն  իրենց  ուժի  վրա  հենվելով  կարող  են հասնել  իր  վերջնական  նպատակին:    Դա    ապացուցվեց     մեր  անցած  30  տարիների  ընթացքում,  և  այդ  պայքարի  արդյունքում  մենք  տեսանք    Հայաստանի  և  Արցախի  հանրապետություններ, արժանապատիվ    հայորդիներ, ովքեր  կարողացան   պայքարել   չարի ու  բռնության  դեմ  ու  հասնել  հաղթանակի:   Այսօրվա  երիտասարդները  կլինեն   մեր  արժանի   հերթափոխները՝   հանուն  միացյալ,   ազատ   Հայաստանի»,-ավելացրել  է  Վ.  Բալայանը:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանի   խոսքով՝  արդեն  20  տարի  է,  ինչ  ՀՅԴ  Արցախի կառույցի երիտասարդական և ուսանողական միությունների նախաձեռնությամբ    իրականացվում    է   ջահերթ:
Ըստ  Լ.  Հովհաննիսյանի՝  միջոցառման  խորհուրդը  հայ  ժողովուրդի  ոգեկոչման,   հատուցման ու  պատմական  իրավունքների    վերականգնման  պայքարն է:
«Աշխարհի  բոլոր    ծայրերում, որտեղ  կան  հայեր  ամեն  տարի  կազմակերպվում  է  ջահերթ՝  ցույց  տալով,   որ    մենք  դեմ  ենք   պատմական  այն  բոլոր   անարդարություններին, որ   կատարվել  են   հայ  ժողովրդի  նկատմամբ: Մենք  պահանջում  ենք  Հայոց  ցեղասպանության    միջազգային  ճանաչում,  որը  վերջին  տարիներին  նոր  թափ  է  ստացել»,- նշել է  նախարարը:
ՀՅԴ  Արցախի  երիտասարդական  միության   կենտրոնական  վարչության  ներկայացուցիչ    Բենո  Միրզոյանն  իր   խոսքում   նշել   է, որ    ջահերթի  հիմնական   նպատակն  է   միջազգային  հանրությանը   ևս  մեկ  անգամ    ներկայացնել    հայ  ժողովրդի  արդար   կոչն  ու   պահանջը,
որի   արդյունքում    կլինի  Հայոց  ցեղասպանության  ճանաչումը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search