Թուրքիայում Ազգային ինքնիշխանության և երեխաների օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է մի խումբ դպրոցականների, որոնցից յուրաքանչյուրի հետ ձեռքսեղմում է ունեցել:
Էրդողանը Երեխաների օրը նախագահական պալատում իր աթոռը զիջել է 12-ամյա աշակերտի (լուսանկար)
«99 տարի առաջ այս օրը բացվեց Թուրքիայի խորհրդարանը: Շատ հատկանշական է, որ հենց այս օրն է Երեխաների օր հայտարարվել: Դա վկայում է այն կարևորության մասին, որ պետությունը տալիս է երիտասարդներին»,- ասել է Էրդողանը:
Ավանդույթի համաձայն՝ նախագահն իր աթոռը զիջել է 6-րդ դասարանի 12-ամյա աշակերտին, մինչդեռ մյուսները զբաղեցրել են նախարարների տեղերը: