Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինի հրավերով աշխատանքային այցով Չինաստան է մեկնել՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրորդ միջազգային համաժողովին:
Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Չինաստան է մեկնել, որտեղ կհանդիպի Պուտինի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հաղորդում է Tert.am-ը՝ նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
Պեկինի միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են Չինաստանի արտգործնախարարի տեղակալ Չժան Հանհուեյը և այլ պաշտոնատար անձինք:
Հաղորդվում է, որ ապրիլի 26-ին Ադրբեջանի նախագահը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նախօրեին տեղեկացրել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: