Artsakhpress

Հասարակական

Deutsche Welle-ն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի պատմությունը

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հատուկ ռեպորտաժ է պատրաստել գերմանական Deutsche Welle հեռուստաալիքը՝ պատմելով ֆրանսիական Մարսելում բնակվող Աստրիդ Արթին-Լուսիկյանի ու նրա ընտանիքի պատմությունը:

Deutsche Welle-ն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի պատմությունը

Deutsche Welle-ն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի պատմությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստրիդը ծնվել է Ֆրանսիայում՝  որպես Հայոց ցեղասպանության վերապրածների երրորդ սերունդ: Նա պատմում է, որ իր նախնիներից ժառանգել է ցեղասպանության տրավման:
«Դեռահաս տարիքում սկսեցի հարցեր տալ իմ ծագման մասին: Հայրական պապս մշտապես պատմում էր այն գյուղի մասին, որտեղ մեծացել էր: Այն իրական դրախտավայր էր, քանի դեռ չէր ջնջվել քարտեզից: Ինչպես հայերը, ովքեր անարդարության զգացումով լքեցին իրենց բնակավայրերը: Այս ամենը փոխանցվել է ինձ: Տպավորություն է, որ իմ ժառանգության մի մասն ինձնից վերցրել են»,- պատմել է նա: 
Աստրիդի նախնիները 1920-ականներին եկել են Մարսել: Թեպետ պապի ընտանիքի 15 անդամներից կարողացել էին ողջ մնալ միայն երկուսը, այդուհանդերձ, նշում է DW-ն, նրանց կարելի է դասել փոքրաթիվ երջանիկների շարքում, քանի որ միլիոնավոր հայեր օսմանյան թուրքերի կողմից կոտորվեցին:
Աստրիդը, ով պատմության ուսուցիչ է, կամավոր սկզբունքներով աշխատում է նաև մի հասարակական կազմակերպությունում, որը հավաքում է Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթեր: Նրա խոսքով՝ դա պայքար է արդարության համար: «Հավաքելով այլ մարդկանց հիշողությունները, ես գտնում եմ իմ պատմության կորած կտորները: Մեր պարտականությունն է տեղի ունեցածի վերաբերյալ հավաքել ապացույցներ: Հատկապես, երբ Թուրքիան մինչ օրս հերքում է, որ կատարվածը ցեղասպանություն է»,- նշում է նա:
Աստրիդը գնահատելի է համարում Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը: Այդուհանդերձ, նա կարծում է, որ Ֆրանսիան ու մյուս երկրները պետք է առաջ գնան և ընդունեն օրենքներ, որոնք կքրեականացնեն Հայոց ցեղասպանության ժխտումը:
Deutsche Welle-ի լրագրողը նկատում է, սակայն, որ միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է խաղաղություն բերել Աստրիդին ու նրա ընտանիքին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Հունիսի 1-ից զինծառայողների աշխատավարձերը կավելանան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Հակառակորդը չի կարողացել ամրանալ Նախիջևանի ուղղությամբ մի քանի հենակետում

Search