Այսօր՝ ապրիլի 24-ին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի գլխավորությամբ, ուժային կառույցների եւ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ ու աշխատողներ, ազատամարտիկներ, զինվորականներ, քաղաքի երկու հանրակրթական դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները՝ տնօրենների գլխավորությամբ, ու քաղաքի հասարակությունը Մարտակերտում ծաղիկներ են դրել եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին: