Artsakhpress

Քաղաքական

Ամերիկյան սենատորներ Մարկեյը եւ Ֆեյնսթեյնը սատարել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը

Ամերիկյան սենատորներ Էդ Մարկեյը եւ Դիանա Ֆեյնսթեյնը սատարել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որը Սենատին են ներկայացրել նրանց գործընկերներ Բոբ Մենենդեզը եւ Թեդ Կրուզը։

Ամերիկյան սենատորներ Մարկեյը եւ Ֆեյնսթեյնը սատարել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը

Ամերիկյան սենատորներ Մարկեյը եւ Ֆեյնսթեյնը սատարել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք երբեք չենք կարող իսկապես հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, քանի դեռ լիովին չենք գիտակցել այդ սարսափի մասշտաբները։ Ահա, թե ինչու եմ ես կրկին միավորնել Բոբ Մենենդեզի հետ, որպեսզի ներկայացնենք բանաձեւը, որում պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էդ Մարկեյը։
«Որպեսզի անցյալի չարագործությունները չկրկնվեն, մենք պետք է ճանաչենք նրանց այնպիսին, ինչպիսին դրանք եղել են։ Վաղուց ժամանակն է, որ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչի 1915թ․ Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Դիանա Ֆեյնսթայնը։
Ավելի վաղ Բոբ Մենենդեզը եւ Թեդ Կրուզը Սենատին էին ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ «Ես հպարտ եմ նրանով, որ գլխավորում եմ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման վրա հիմնված ԱՄՆ արտաքին քաղաքականության ապահովման ջանքերը։ Դա պատմական փաստ է, որը քննարկման ենթակա չէ, եւ միայն ճանաչելով այն՝ մենք կարող ենք առաջ շարժվել ու կանխել այլ զանգվածային չարագործությունները»,- Twitter-ում գրել է Մենենդեզը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search