Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանցի և թուրք երիտասարդները Կիևում դաժան ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացիներին

Կիևի քաղաքային ոստիկանությունը ձերբակալել է ազգությամբ ադրբեջանցի և թուրք երիտասարդների, որոնք կասկածվում են Եգիպտոսի քաղաքացիներին դաժան ծեծի ենթարկելու և նրանց ունեցվածքը հափշտակելու համար:

Ադրբեջանցի և թուրք երիտասարդները Կիևում դաժան ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացիներին

Ադրբեջանցի և թուրք երիտասարդները Կիևում դաժան ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացիներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ քաղաքային հիվանդանոցից զանգահարել են ոստիկանության բաժանմունք և տեղեկացրել արտասահմանցի երկու երիտասարդների մասին, ովքեր տեղափոխվել են մարմնական բազմաթիվ վնասվածքներով: Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալները ծեծի են ենթարկել Եգիպտոսի 20-ամյա երկու բնակչի, փոխանցում է tert.am-ը:
Նշվում է, որ իրավապահ մարմինները տեսախցիկների օգնությամբ հայտնաբերել են մեղադրյալների ավտոմեքենան, որի մեջ եղել է տուժողների իրերը` հեռախոսներն ու փաստաթղթերը: Ձերբակալվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ` 20 և 19 տարեկան, ինչպես նաև 22-ամյա Թուրքիայի քաղաքացի: Ընթանում է հետաքննություն: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search