Artsakhpress

Միջազգային

Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը

Վլադիվոստոկի Ռուսկի կղզում սկսվել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումը:

Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը

Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու պետությունների բանակցություններին նախորդել Է հանդիսավոր արարողությունը: Պուտինն իր հյուրին ընդունել Է Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի «S» մասնաշենքի գլխավոր մուտքի առջեւի հարթակում: Դիմավորման արարողությունից հետո սկսվել Է Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների զրույցը նեղ կազմով:
Կրեմլի տեղեկատվության համաձայն՝ ռուս-հյուսիսկորեական բարձր մակարդակի բանակցություններին հատկացված Է մոտավորապես չորս ժամ:
Ենթադրվում Է, որ Պուտինի եւ Կիմ Չեն Ունի «դեմառդեմ» հաղորդակցումը կտեւի մոտավորապես մեկ ժամ, իսկ այնուհետեւ հանդիպումը կշարունակվի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ եւ կավարտվի ընդունելությամբ, որին, հյուսիսկորեական կողմի խնդրանքով, Կիմ Չեն Ունին կյուրասիրեն ռուսական ազգային խոհանոցի ճաշատեսակներով: Երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով չեն լինելու ոչ համատեղ հայտարարություններ, ոչ փաստաթղթերի ստորագրում, սակայն սպասվում Է, որ ՌԴ նախագահը կզրուցի լրագրողների հետ եւ իր տպավորությունները կհայտնի գագաթնաժողովի վերաբերյալ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Հունիսի 1-ից զինծառայողների աշխատավարձերը կավելանան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Search