Artsakhpress

Քաղաքական

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ամենամյա հայտարարությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին

Անկարան մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ:

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ամենամյա հայտարարությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ամենամյա հայտարարությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ մեջբերելով Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունը:
«Մենք մերժում ենք ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը 1915-ի դեպքերի մասին: Դրանց մեկնաբանումը, որը պայմանավորված է հայերի կողմից ստեղծված սուբյեկտիվ մոտեցմամբ, նշանակություն չունի: Պատմության խեղաթյուրումը ներքին քաղաքական պատճառներով անընդունելի է», - tert.am-ի փոխանցմամբ, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ Թուրքիան պնդում է ընդհանուր պատմական հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը:
 
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին:
«Մեծ Եղեռն ու հարգանքի տուրքի մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝  Օսմանյան կայսրության վերջին տարիներին, մեկուկես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ մահվան երթի ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բազմաթիվ կյանքերի կորուստը», - իր հայտարարության մեջ շեշտել էր Թրամփը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search