Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը հաղթել է Ավստրալիայի միջազգային մրցաշարում:
Հրանտ Մելքումյանը՝ Դոեբերլի Գավաթի խաղարկության հաղթող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում ավարտվեց Դոեբերլի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին 9 երկրների 53 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 10 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում էր Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Հայ շախմատիստը մրցաշարում տոնեց 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց հաշտությամբ և վաստակած 7.5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: