Artsakhpress

Հասարակական

Պետք է երկուստեք պայմաններ ստեղծվեն ազատազրկված քաղաքացիների հարազատների այցելության համար. Արտակ Բեգլարյան

Մոսկվայում ապրիլի 15-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Ըստ էության, խոսքը վերաբերում է նաև Արցախում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:

Պետք է երկուստեք պայմաններ ստեղծվեն ազատազրկված քաղաքացիների հարազատների այցելության համար. Արտակ Բեգլարյան

Պետք է երկուստեք պայմաններ ստեղծվեն ազատազրկված քաղաքացիների հարազատների այցելության համար. Արտակ Բեգլարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ավելացրել, որ այդ գործընթացում Արցախի իշխանությունների հետ պետք է հաշվի նստել:
«Եթե հարազատները ցանկություն հայտնեն գալ Արցախ, համոզված եմ, որ Արցախի Հանրապետությունը համապատասխան պայմաններ կստեղծի դրա համար: Քանիցս դրա մասին մեր իշխանությունները հայտարարել են, որ Արցախը պատրաստակամ է ընդունել և կազմակերպել հարազատների այցը: Կարծում եմ՝ հարազատները պետք է անցնեն համապատասխան ընթացակարգեր: Այս առումով պետական լիազոր մարմին չէ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, սակայն որքանով մեզնից կախված հարցեր լինեն, պատրաստ ենք առավելագույնս աջակցել այդ գործընթացի սահուն իրականացման հարցում: Կարծում եմ՝ գործընթացը պետք է կրի փոխադարձ բնույթ: Նույն ձևով պետք է Ադրբեջանը պայմաններ ստեղծի՝ այնտեղ պահվող ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տեսակցելու համար»,- մանրամասնել է Ա. Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել, որում կողմերը հայտնել են շահագրգռություն հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search