Artsakhpress

Հասարակական

ԱՀ նախագահը հանդիպել է Ասկերանի շրջանի բնակիչներին և նրանց հետ քննարկել մի շարք հարցեր

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 25-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում:

ԱՀ նախագահը հանդիպել է Ասկերանի շրջանի բնակիչներին և նրանց հետ քննարկել մի շարք հարցեր

ԱՀ  նախագահը  հանդիպել  է  Ասկերանի  շրջանի  բնակիչներին  և   նրանց  հետ 
քննարկել  մի  շարք  հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   Նախագահը   խորհրդակցության   ժամանակ   անդրադարձել  է  գյուղատնտեսության, բնակարանաշինության, կրթության    ոլորտներում    կատարած  աշխատանքներին, խնդիրներին  և  անելիքներին:
Հանդիպմանը  համապատասխան զեկույցներով հանդես են եկել  ԱՀ   կառավարության  անդամներն  ու   շրջվարչակազմի  պատասխանատուները:
Խորհրդակցությանն  ԱՀ  գյուղատնտեսության    նախարար   Ժիրայր   Միրզոյանն  ասել է, որ   2018  թվականին  ԱՀ  կառավարությունն  ընդունել է     գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ, որով  հիմք է  դրվել  առաջիկա  10  տարիների   ընթացքում   գյուղատնտեսության  ոլորտում  պետական  քաղաքականության    և  ռազմավարական   մոտեցումներին,  որն  իր  հետ  բերել  է  նոր   իրավական  ակտերի ընդունման անհրաժեշտության համապատասխան  ենթաօրենսդրական    դաշտի   համալրում:
«Գյուղատնտեսության նախարարությունը  բուսաբուծության,  անասնաբուծության,  ոռոգման  համակարգերի   զարգացման   ուղղություններով մշակում է  հայեցակարգից  բխող  ռազմավարական  ծրագրեր, որոնք  ըստ  ճյուղերի ամփոփելու  են    առաջիկա  առնվազան  10  տարիների   ֆինանսական, տնտեսական  ցուցանիշներն  ու  կանխատեսումները: Ընդհանուր  առմամբ, գյուղատնտեսության  զարգացման հայեցակարգով  հողօգտագործողների,  անասնապահների  և  ոռոգման համակարգերից  օգտվողների  հարցերին   տրվել են  հստակ պատասխաններ: 2018  թվականի    կատարած  աշխատանքը, որը   բխում  է  հայեցակարգից,  բոլոր   ուղղություններով տվել  են  իր   դրական   արդյունքները: 2019 թվականի  համար գարնանացան  մշակաբույսերի    ընդլայնման     ուղղությամբ  70%-ով  հասել  ենք  մեր  նպատակին:  Մենք  նախատեսում  ենք  իրականացնել   ավելի  քան  20  հազար  հա    գարնանացան  մշակաբույսերի  ցանքս, որից  12,5  հազարն  արդեն      կատարված  է: Մեր  գնահատմամբ՝   եղանակային  պայմանները որոշակի  խնդիրներ  են  առաջացրել  գարնանացանի  աշխատանքները ժամանակին  կատարելու  համար. դրանք  առաջիկա  օրերին  կշարունակվեն»,-մասնավորապես  ասել է  Ժ.  Միրզոյանը:
Անդրադառնալով  գյուղատնտեսության  զարգացման  հայեցակարգին՝  Բ.  Սահակյանն   ասել է,  որ  հաշվի  առնելով  այն  հանգամանքը, որ  հայեցակարգն  առաջին  անգամ  է  օգտագործվում,   անհրաժեշտություն  կա այն  վերամշակելու և  վերալրացնելու. այդ      աշխատանքները  պետք  է  իրականացվեն   համատեղ  ուժերով:
Խոսելով  Ասկերանի   շրջանի  գյուղատնտեսության  ոլորտի մասին՝  Ժ.  Միրզոյանն   այնուհետև  ավելացրել է, որ  այդ  տարածաշրջանում  մեծ  աշխատանքներ  են  իրականացվել  հատկապես  բուսաբուծության    և   ոռոգման համակարգերի ուղղություններով: 2018  թվականին հարապետության  այգիներում,  բանջարանաբոստանային    ցանքատարածություններում   և   ծխախոտի  դաշտերում  տեղադրվել  է  շուրջ 650  հա  կաթիլային  ոռոգման  համակարգ, որից   360  հա-ը   միայն  Ասկերանի  շրջանում  են:
Ասկերանի  շրջվարչակազմի  գյուղբաժնի վարիչ  Արվիդ  Ղուլյանն  էլ  ներկայացնելով  շրջանի  գյուղատնտեսական  ոլորտը՝  ասել է, որ 2019  թվականին կատարվել է  10  հազար  692  հա  աշնանացան  հացահատիկային  մշակաբույսերի  ցանքս, այդ  թվում՝  7970  հա  ցորեն և 2622  հա  գարի:
«Շրջանի  բնակիչների  կողմից  ներկայացվել է  6200  հա-ի  վրա  գարնանացան   մշակաբույսերի  ցանքս  կատարելու սերմերի պահանջարկի  հայտեր,   որոնք   լրիվությամբ բավարարված  են: Ապրիլի  25-ի  դրությամբ՝    կատարվել է  3034  հա   գարնանացան  մշակաբույսերի  ցանքս: Շրջանում  առկա  են  համապատասխան  տեխնիկական  միջոցներ: Նախապատրաստական  աշխատանքներ  են  տարվում    հակահրդեհային-նախազգուշական  միջոցառումների  իրականացման  ուղղությամբ: Նշեմ, որ  շրջանում  ունենք  830  հա  նռան  այգիներ, կաթիլային  համակարգը   գործում է  241  հա-ում: ԱՀ  գյուղատնտեսության  նախարարության  կողմից  անհատույց   նռան  տնկիների   տրամադրման  ծրագրում   ընդգրկված  են   285  հա   տարածքներ»,- ավելացրել է  Ա. Ղուլյանը:
Խոսելով   շրջանում  առկա     գյուղատնտեսական    խնդիրների  մասին՝    նա   նշել է անասնապահության  բնագավառը, որտեղ  դեռևս կան  անասնագլխաքանակի  և  մթերատվության  պակաս:
Նախագահը  ոլորտում  առկա   բացթողումները  շտկելու    համար    տվել   է համապատասխան   հանձնարարականներ: Բ.  Սահակյանն  իր  խոսքում      հատկապես    կարևորել է շրջանում գյուղատնտեսական  նշանակության    հողաշինարարական   աշխատանքների  իրականացման  հարցը:
Խորհրդակցության   ժամանակ   Նախագահն   անդրադարձել  է նաև    բնակարանաշինության   ոլորտին  վերաբերող   մի  շարք  հարցերի: 
Ըստ Ասկերանի  շրջվարչակազմի  աշխատակազմի  քաղաքաշինության, ճարտարապետության  և  վերաբնակեցման   բաժնի վարիչ  Ալբերտ  Ավանեսյանի՝   ԱՀ  կառավարության  որոշման  համաձայն՝ կարգավորվել  են  բնակիչների   բնակարանային  խնդիրներին  վերաբերող   հարցերը՝  հատկապես  առանձին  սոցիալական   խմբերինը:  
Ա.  Ավանեսյանն  ասել է, որ բնակարանային   ոլորտի   խնդիրների  լուծման  նպատակով  Ասկերանի  շրջվարչակազմում  ստեղծված  համապատասխան հանձնաժողովի   կողմից իրականացված  ուսումնասիորւթյունների  արդյունքում    պարզվել է, որ    կան  ընտանիքներ, որոնք  իսկապես    բնակարանի լուրջ  խնդիր  ունեն: Կան նաև   այնպիսի   դիմումատուներ, որոնց  պահանջը  չի  համապատասխանել  իրականությանը:
Բ.  Սահակյանն  ընդգծել է, որ  քաղաքացիների  բնակարնների  բարելավման  համար  շինանյութերի անհատույց   տրամադրումը, ինչպես  նաև  այդ  ծրագրից   օգտվել  ցանկացող    բնակիչների  հերթագրումները  պետք  է  անպայման   լինեն   արդար    և  անաչառ՝  բացառելով   անօրինական  գործընթացները:
Խոսելով   կրթության    և     սպորտի  ոլորտներիի   մասին՝  ԱՀ  նախագահը  հատկապես   կարևորել է hունիսի 1-10-ն անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConiFA) ֆուտբոլի Եվրոպայի առաջնության  անցկացումն   Արցախում:
Բ.  Սահակյանը  նշել  է, որ    այն   անհրաժեշտ  է   կազմակերպել բարձր   մակարդակով, քանի որ     Արցախի  համար   այն պետք  է  դառնա  պատմական  իրողություն:  Այդ  միջոցառումների  անցկացումն  Արցախում  էլ  ավելի   է  նպաստելու  սպորտի  զարգացմանը, ինչպես  նաև  խթանելու  զբոսաշրջության  զարգացմանը :
ԱՀ   կրթության, գիտության և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը    խորհրդակցության   ժամանակ  ներկայացրել  է  ConiFA-ի   անցակացման   համար    կատարված  և  կատարվելիք   աշխատանքները:
Նա   մասնավորապես   ասել  է.  «Խաղերին  մասնակցելու  է 12 թիմ: Խաղերն  անց  են  կացվելու հանրապետության   4  մարզադաշտերում՝  նպատակ  ունենալով  աշխուժություն   մտցնել     ողջ   հանարապետությունում:   Ամերիկահայ  բարերար   Ալբերտ   Բոյաջյանը   մեծ  աջակցություն  է  ցուցաբերել   այդ   մարզադաշտերի  հիմնանորոգման  աշխատաքներին:  Ասկերանի   մարզադաշտում  այդ  աշխատանքներն  ավարտման  փուլում  է: Մենք  խաղերի   ժամանակ ակնկալում  ենք  նաև   տեղի  բնակիչների  ակտիվությունը:  Խաղերի  անցկացմանը  ներգրավվելու  են  նաև  մեծ  թվով  կամավորականներ, որոնց  համար   առաջիկա  օրերին   սկսվելու է  ուսուցողական  ծրագիր:  Կունենանք  նաև  մեծ   թվով    հյուրեր,   և  ավելի քան  100  լրագրողներ, ովքեր   կլուսաբանեն  ոչ  միայն   միջոցառումը,   այլ  նաև  աշխարհին  ներկայանալի   կդարձնեն  Արցախը»:
Վերջում  Բ.  Սահակյանը   պատասխանել  է  ներկաների՝ Ասկերանի     շրջանի   համայնքների   ղեկավարների, հիմնարկ   ձեռնարկությունների  ներկայացուցիչների  և  բնակիչների  հարցերին:  Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել  շահագրգիռ մարմինների  ղեկավարներին, որ քննարկված հարցերը  ժամանակին  ստանան  իրենց  լուծումները:
Խորհրդակցությանը  մասնակցում  էին  նաև  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ  պետնախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, «Ազատ  հայրենիք»  կուսակցության  նախագահ  Արայիկ  Հարությունյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ  կառավարության   ներկայացուցիչներ,   ԱՀ  Ազգային  ժողովի  պատգամավորներ և  այլք: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search