Artsakhpress

Հասարակական

ԱՀ ՄԻՊ-ը կարևորում է Հայաստանի գործընկերոջ և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությունը

2018 թ.-ի ընթացքում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է ակտիվ համագործակցությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որի հիմնական ուղղությունները դիմումների փոխանցումը և փորձի փոխանակումն էին:

ԱՀ ՄԻՊ-ը կարևորում է Հայաստանի գործընկերոջ և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությունը

ԱՀ ՄԻՊ-ը կարևորում է Հայաստանի գործընկերոջ և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ավելացրել, որ հաշվետու տարում ԱՀ ՄԻՊ-ը քննարկման նպատակով ՀՀ իր գործընկերոջից ստացել է 7, փոխանցել 3 դիմումներ:
Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության շրջանակում աշխատակազմի աշխատակիցները փորձի փոխանակման նպատակով տարբեր փուլերով երկշաբաթյա պրակտիկա են անցել ՀՀ ՄԻՊ աշխատակազմում։
Անդրադառնալով Սփյուռքի կառույցների հետ համագործակցությանը՝ Ա. Բեգլարյանն ասել է, որ այն շարունակել է մնալ Պաշտպանի գործունեության առանցքում:
Մասնավորապես՝ Ամերիկայի հայ իրավաբանական միության և Արցախի ՄԻՊ հաստատության համակազմակերպմամբ՝ 2018թ. մայիսի 24-25-ը Շուշիում տեղի է ունեցել Միության 29-րդ տարեկան համաժողովը, որի ժամանակ, ի թիվս այլ 45 հարցերի, քննարկվել են նաև Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելուն ուղղված տարբեր հարցեր: Ամերիկայի հայ իրավաբանական միության և ԱՀ ՄԻՊ-ի համագործակցության արդյունքում Պաշտպանի հաստատությունում փորձուսուցման ծրագիր է կազմակերպվել, որի շրջանակներում ԱՄՆ-ում կրթություն ստացող 2 հայ ուսանողներ մեկամսյա փորձուսուցում են անցել Պաշտպանի աշխատակազմում: Հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ Հայ դատի գրասենյակի և «Դեպի Հայք» հասարակական կազմակերպության մեկական կամավոր ևս փորձուսուցում է անցել ԱՀ ՄԻՊ աշխատակազմում:
Համագործակցությունը շարունակական է եղել նաև Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ, որի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցը երկամսյա փորձուսում է անցել կառույցի՝ Բրյուսելում գտնվող գրասենյակում: Հաշվետու տարում սերտ համագործակցություն է իրականացվել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հետ: 2018թ. սեպտեմբերի 25-ին հրապարակված «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքը և թշնամությունն ընդդեմ հայերի» խորագրով անգլերեն հատուկ զեկույցը մշակվել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Բացի այդ, Պաշտպանի հայտարարած լուսանկարների և տեսանյութերի մրցույթը, որը կրում էր «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագիրը, անց է կացվել «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ջուտիթ և Վիկտոր Սարյանների հովանավորությամբ:
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ ԱՀ ՄԻՊ-ն ասել է, որ  2018թ. հունվարի 26-ին Ռուբեն Մելիքյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությանը։ 2018թ.-ի ընթացքում Պաշտպանը հանդիպել է  Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահի և հանձնախմբի գործադիր տնօրենի ուղեկցությամբ Արցախ ժամանած՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակության հետ: ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը 2018թ. փետրվարի 28-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական խորհրդարանում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված համաժողովին, որը կրում էր «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը 1988-2018թթ.» խորագիրը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search