Ժնևի համալսարանում՝ Հայագիտության ամբիոնում, մայիսի 2-ին՝ պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարիի ղեկավարությամբ, կներկայացվի Բեռնարդ Ջորջի հեղինակած «Հայերի վրեժխնդրությունը. Թեհլիրյանի դատավարությունը», որին հաջորդելու է քննարկում նույն համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Սևան Գարիբյանի հետ:
Ժնևի համալսարանում կներկայացվի «Հայերի վրեժխնդրությունը. Թեհլիրյանի դատավարությունը» ֆիլմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս քննարկումը եզրափակում են «Անսովոր փորձություններ» եռագրության վերաբերյալ բանավեճերը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել Է Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:
Նախորդ հանդիպումների ժամանակ քննարկվել էին հետևյալ ֆիլմերը՝ Հենրի Սինգերի և Ռոբ Միլերի «Ռատկո Մլադիչի դատավարություն»-ը, Միլո Ռաուի «Կոնգոյի տրիբունալը»:
Ապրիլի 28-ին Օբերենտֆելդենի (Canton Aargau-ում) մարմնամարզության սրահում կկայանա պրոֆեսոր, քաղաքագետ Վիգեն Չետերյանի դասախոսությունը Հայոց ցեղասպանությունից արդի պատմության քաղած դասերի վերաբերյալ: