Artsakhpress

Մշակույթ

Արցախի պարի պետական համույթը 20 տարեկան է (լուսանկարներ)

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի պարի պետական համույթի հիմնադրման 20-ամյակին նվիրված համերգ:

Արցախի պարի պետական համույթը 20 տարեկան է (լուսանկարներ)

Արցախի պարի  պետական  համույթը  20  տարեկան  է   (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   միջոցառմանն   Արցախի  պարի  պետական   համույթը    հանդես  է  եկել   ազգային  պարերով: 
Համույթին   իրենց   պարային   կատարումներով   շնորհավորել  են  Հայաստանի  «Բերդ»   պարային  անսամբլը, Ստեփանակերտի  պարարվեստի   քոլեջը  և  «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթը:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար   Լեռնիկ  Հովհաննիսյանը  շնորհավորել  է   Արցախի  պարի  պետական  համույթի  ստեղծման   20-ամյակի  կապակցությամբ:
Նա իր  խոսքում  մասնավորապես  ասել է. «Մեր  կենսագործունեությունը  դարեր  շարունակ ներկայացվում  է   պարի  տեսքով:   Պարը  մարդու    կենսագործունեության  արտացոլանքն  է: Ազգային  պարերի  տեղն ու  դերը  մեծ  նշանակություն  ունեն   հային  հայ   պահելու  գործում: Պետք  է   մշտապես  հիշենք, որ  Արցախի  պարի  պետական  համույթի   ստեղծման  ու  կայացման   գործում    անուրանալի  է ԱՀ    ժողովրդական  արտիստ, պարարվեստի  նվիրյալ  և  երախտավոր, երջանկահիշատակ  Աշոտ  Բաբայանի  ներդրումը»:
Լ. Հովհաննիսյանը  տեղեկացրել է նաև, որ ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարարությունը   դիմել  է  ԱՀ  կառավարությանը, որպեսզի  Արցախի  պարի  պետական  համույթն կոչեն  Աշոտ  Բաբայանի  անվամբ:
Խոսելով  Հայաստանի  «Բերդ»   պարային  անսամբլի  մասին՝   նախարարն ասել է, որ   այն  հայկական   պարի  դեսպաններից  է   ողջ    աշխարհում, և    այդ  համույթը  մի  շարք  մրցույթներում    պատվով  է  ներկայացրել  հայկական   պարը:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի և  զբոսաշրջության  նախարարության  կողմից  Լ.  Հովհաննիսյանը  նվերներ  է   հանձնել    «Բերդ»   պարային  անսամբլի  գեղարվեստական  ղեկավար, ՀՀ  մշակույթի   վաստակավոր  գործիչ, պրոֆեսոր  Կարեն  Գևորգյանին:
ԱՀ  նախագահի   հրամանի  համաձայն՝ Արցախի  պարի  պետական  համույթի    հիմնադրման  20-ամյակի  կապակցությամբ    և  պարարվեստի բնագավառում   ներդրած  նշանակալի  ավանդի   համար  մենապարուհի, Ստեփանակերտի  պարարվեստի  քոլեջի   հայկական-ժողովրդական   պարի    բաժնի  վարիչ  Նունե   Փաշայանին,  Ստեփանակերտի պարարվեստի   քոլեջի  գեղրվեստական  ղեկավար Մհեր  Բաբայանին  շնորհվել  են   ԱՀ   վաստակավոր   արտիստի  կոչումներ:
Միջոցառմանը   «Բերդ»   պարային  անսամբլի  գեղարվեստական  ղեկավար  Կարեն  Գևորգյանը,  ևս շոնրահավորելով     Արցախի  պարի  պետական  համույթի   հիմնադրման  20-ամյակի  առթիվ,  ասել է, որ   շատ   դարեր  առաջ, երբ   չկար  հայ  գիրը, հայի  ոգին  ապրել է պարի  մեջ՝   դառնալով  հայոց  ազգային  ինքնության   ամենավառ  օրինակներից մեկը:
«Պարն  այն  արժեքներից է, որի  շնորհիվ  հայ  ժողովուրդն   ամրապնդել   է  իր ազգային  խառնվածքն ու  հավաքական  կերպարը: Հայ   ժողովուրդը, կրած լինելով  բազում  զրկանքներ, միշտ  էլ  ի  զորու  է  եղել   ծնելու  այնպիսի   զավականեր,   ովքեր    աշխարհին ի  ցույց  են  դրել  մեր  ոգու    ցասումը, սերն  ու  խնդությունը:  Նմանօրինակ  արժանավոր  զավակներից  է    հայ  պարարվեստի  երախտավոր, մեծանուն  վարպետ, համույթի    հիմնադիր  Աշոտ  Բաբայանը, ով  Արցախյան  պատերազմից  հետո    ոչ  միայն կարողացավ  պահել  ու  պահպանել արցախյան   պարերի  հմայքն ու  գեղեցկությունը, այլև    նա  անդավաճան  մնաց    պարի  ոգեղեն  ուժին, նրա  խիզախությանը», - ավելացրել  է  Կ.  Գևորգյանը:
Նա ՀՀ  մշակույթի  նախարարության   կողմից   Արցախի  պարի   պետական  համույթի   մի  խումբ    պարուհիների  պարարվեստում  ունեցած  զգալի  ավանդի  և  Արցախի պարի   պետական  համույթում  բարեխիղճ   աշխատանքի համար  պարգևատրել  է  շնորհակալագրերով: Իսկ  բալետմայստեր   Ռաուլ   Բաբայանը  հայկական   պարերի  պահպանման   ու  տարածման  գործում    ունեցած  ավանդի  համար  Հայաստանի  ազգային  պարարվեստի միության   կողմից    պարգևատրվել  է  նվիրյալ  պարուսույց-մանկավարժ  հուշամեդալով:
Ստեփանակերտի  պարարվեստի   քոլեջի  գեղարվեստական ղեկավար  Մհեր  Բաբայանն  ասել  է, որ   համույթի   գործունեության     հիմքը   դրել   է   իր    հայրը՝  Աշոտ  Բաբայանը:
«Յուրաքանչյուր   գործ  սկսելուց  առաջ  կարևոր  է  հավատալ  դրա   հաջողությանը: Շատ  կարևոր  է  ունենալ  թիմ, մարդիկ, ովքեր  պատրաստ  են   հաղթահարել բոլոր   խոչընդոտները՝  հանուն   նպատակի: Այդպես  էր   պարի  պետականի  դեպքում:Կոլեկտիվի  վետերանների  նվիրված  աշխատանքի  շնորհիվ  է նաև, որ  մեր  համույթը  կայացել  ու  սիրվել  է  ոչ  միայն  Արցախի, այլև   արտասահմանյան  հանդիսատեսի  կողմից: Անցած  20  տարիների  ընթացքում  Արցախի   պարի  պետական  համույթը   կարողացել է  նվաճել    մեծ   բեմեր:  Մենք  երբեք     հուսախաբ  չենք  անում  մեր    հավատարիմ  հանդիսատեսին:  Ամեն  անգամ  ներկայանում ենք  նոր պարերով՝ ավելի  կատարելագործված  ու  հետաքրքիր»,-մասնավորապես  ասել է  Մ.  Բաբայանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search