Artsakhpress

Սփյուռք

Գարո Փայլանը Թուրքիայի Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի վերաբերյալ հարցում է ուղղել Էրդողանի օգնականին

Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի առկայության վերաբերյալ հարցում է ուղղել նախագահ Ռեջեփ Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային:

Գարո Փայլանը Թուրքիայի Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի վերաբերյալ հարցում է ուղղել Էրդողանի օգնականին

Գարո Փայլանը Թուրքիայի Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի վերաբերյալ հարցում է ուղղել Էրդողանի օգնականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցումը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Թուրքիայի Հանրապետության նախագահի օգնական Ֆուաթ Օքթային հղել ենք հետևյալ հարցումը` պատասխանի պահանջով.
Հանրապետության նախագահ Էրդողանի` Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցի առթիվ 2019թ. ապրիլի 24-ի հայտարարության մեջ նշված է. «Մեր արխիվների դռները բաց են բոլոր նրանց առջև, որոնց նպատակն է բացահայտել ճշմարտությունը: Մենք գաղտնիք չունենք»: Այսպիսով, շեշտելով, թե բոլոր պետական արխիվները բաց են բոլոր ուսումնասիրողների առջև:
Ուստի, հարցնում ենք` հայ ժողովրդի նկատմամբ գործած մարդկային հանցագործությունների ոճրագործներին դատելու նպատակով 1919-1922թթ. գործած Պատերազմական ատյանի ատենագրությունների ճակատագիրը: Ուսումնասիրողները հայտնում են, թե հիշյալ ատենագությունները հասանելի չեն իրենց:
Պատերազմական ատյանի ատենագրությունները պետական արխիվում չե՞ն գտնվում: Հիշյալ ատենագրություններն առաջին անգամ ե՞րբ են արխիվ մուտքագրվել: Ատենագրությունների տվյալները վերջին անգամ ե՞րբ և ո՞ր արխիվի գրացուցակի վրա էին: Որտե՞ղ են և ո՞ր արխիվի մեջ են պահված այս ատենագրությունները, եթե իրականության չեն համապատասխանում բնագրերի բացակայության կամ դրանց անհասանելիության վերաբերյալ պնդումները: Ուսումնասիրողները, որոնք «ուզում են բացահայտել ճշմարտությունը», ի՞նչ միջոցով պետք է կարողանան հասնել այդ ատենագրություններին»,- ասված է հայտարարությունում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search