Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությունը որոշել է սահմանափակել Ռուսաստանից հավի ու այդ թռչնատեսակի մսի ներմուծումը։
Ադրբեջանում արգելել են Ռուսաստանից թռչնամսի ներմուծումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, դրա պատճառն այն է, որ գործակալության հաղորդագրության համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռուսական թռչնամսի մեջ հայտնաբերել է «Նյութասլ» հիվանդության հարուցիչներ։
Սրա արդյունքում գործակալությունը որոշել է ժամանակավորապես արգելել թռչնի ու դրա մսի ներմուծումը Ռուսաստանի կազմի մեջ մտնող Չեչենական Հանրապետությունից ու Ստավրոպոլի շրջանից։ Ավելին, նույն պատճառով գործակալությունը մաքսային ծառայությանն առաջարկել է այդ տարածաշրջաններից Ադրբեջան եկող մեքենաները վարակազերծել մինչև երկրի տարածք թողնելը։