Artsakhpress

Վերլուծական

Անկարայի հետքայլն ու Երեւանի ուղենիշային ձեւակերպումները. Շահան Գանտահարյանի հոդվածը

Ապրիլի 24-ի առիթով Երեւան-Անկարա բարձրագույն մակարդակների վրա կատարված հայտարարությունների դիտարժան կետերը մտածելու տեղիք են տալիս, որ օգտագործված ուղերձային հռետորաբանությունը ոչ միայն հատել է դիւանագիտության համար ընկալելի օրինաչափությունների սահմանը, այլ հատկապես Անկարայի կողմից փակել է հաւանական բաց պատուհանները։

Անկարայի հետքայլն ու Երեւանի ուղենիշային ձեւակերպումները. Շահան Գանտահարյանի հոդվածը

Անկարայի հետքայլն ու Երեւանի ուղենիշային ձեւակերպումները. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍՑեղասպանության հիշատակի օրվա առիթով Անկարան դիւանագիտական ձեւակերպումներ էր որոնում ուղերձ փոխանցելու համար ոչ միայն հայկական կողմին, այլ նաեւ միջազգային հանրությանը։ Ձեւակերպումները պտտվում էին՝ ցաւալի դեպքեր, ցավակցական մոտեցումներ, երկու ժողովուրդների համար ողբերգական էջեր, տեղափոխության ընթացքում պատահած ողբերգական պատահարներ բառակապակցությունների եւ ասելաձեւերի շուրջ, իհարկե հանգելու համար քաղաքական առաջադրանքին. խնդրո առարկա  ժամանակահատվածի  իրադարձություններին գնահատական տալը վերապահել պատմաբանների միացյալ հանձնաժողովին։
Հիմա, Թուրքիայի նախագահի կողմից ըստ էության բեկումնային հետլքայլ է արվում, երբ ասվում է, որ Թուրքիայի օրվա իշխանությունները ճիշտ են արել հայությանը տեղահանելով, որովհետեւ նրանք դիմել էին իսլամ զանգվածների կոտորածի։
Թուրքական այս մարտավարությունը միտված է՝
Ա. Հայերին ամբաստանել Օսմանյան կայրությունում իսլամ ազգաբնակչությունների դեմ ցեղային զտումներ գործադրած լինելու հանցանքով։
Բ. Հիմնահարցին տալ մեծ հաշվով կրոնական հանգամանք։
Գ. Իսլամ զանգվածները հրահրել հայության դեմ։
Դ. Իսլամ զանգվածներին տիրություն անել, նույնիսկ պատմական խնդիրներում իսլամների իրավունքը պաշտպանելով։
Այս հետքայլը հայ-թուրք հարաբերությունների հեռանկարը մթագնելուց կամ հայկական կողմին ցեղասպան պիտակաւորելուց բացի ճշտում է իսլամ զանգվածների վրա Անկարայի ազդեցությունը տարածելու քաղաքականությունը։ Ապրիլի 24-ը պարզապես շահարկման թեմա է ծառայել։ Սակայն այս շահարկումը տեղի է տվել Անկարայի ինքնախոստովանանքին՝  տեղահանությունները (ցեղասպանությունը) ծրագրած ու գործադրած լինելուն։ Հայտարարվածը պարզապես ցեղասպանական քաղաքականության արդարացման փորձ է Անկարայի գլխաւոր ղեկավարի կողմից։
Քաղաքական թիրախներ խփելու այս մոտեցումը իբրեւ վարքագիծ շարունակվել է, երբ Թուրքիայի արտգործնախարարության բանբերը ակնարկելով պաշտոնական Փարիզի կողմից Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելուն, հայտարարել է, որ «Ֆրանսիայի նախագահի կիրառած ծանր արտահայտությունները պատասխան կստանան: Ֆրանսիացիներն ունեն պատասխանատվություն, մեկ դար առաջ հայերին զինելով, թուրքերին կոտորելու մեջ»։
Այստեղ եւս կա պատասխանատուության եւ միջամտող պետության հասցեի փոփոխություն։ Թուրք պատմաբանների եւ պետական դեմքերի դասական մոտեցումն այն էր, որ Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը օգտագործվել էին ռուսների կողմից, ովքեր զինել էին իրենց ընդդեմ օսմանյան թուրքերի։
Հիմա զինողը, նրա ազգությունն ու պետությունը փոխվել են։ Շարժառիթը ոչ միայն Փարիզի վերջին որոշումն է, այլ Անկարա-Մոսկվա ռազմավարական մերօրյա գործընկերության հաշվարկը։
Վարչապետի ճանապարհով Երեւանի հակազդեցությունը Էրդողանի հայտարարությանը կարելի է ասել, որ համարժեք էր, մանավանդ միջազգային հանրության կոչով՝ չլռելու ատելություն սերմանող Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումներին։ Նախորդած ուղերձում ուշագրաւ բաժինը հայրենազրկման գաղափարն էր, որ նաեւ երեւում էր Հանրապետության նախագահի խոսքում՝ պատմական բնօրրանից բնաջնջված լինելու փաստի ձեւակերպումով։
Մինչ Անկարան հսկայական հետքայլ է արձանագրում ըստ էության ընդունելով եւ արդարացման փորձ կատարելով ցեղասպանական քաղաքականության, Երեւանը հայրենազրկման գաղափարն է ամրագրում պաշտոնական ուղերձներում։
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search