Artsakhpress

Քաղաքական

Քաղաքացիության վերաբերյալ Ս. Բաբայանի համեմատությունները կաղում են, ժողովրդի ընտրությունից հետո պարզ կլինի՝ ում շանսերն են մեծ. Վարդգես Բաղրյան

Ինչպես են դեռ մեկ տարի առաջ խոսում, թե Արցախում սպասվող նախագահական ընտրություններում ում շանսերն են ավելի շատ կամ քիչ, ժողովրդի ընտրությունից հետո միայն պատկերը պարզ կլինի:

Քաղաքացիության վերաբերյալ Ս. Բաբայանի համեմատությունները կաղում են, ժողովրդի ընտրությունից հետո պարզ կլինի՝ ում շանսերն են մեծ. Վարդգես Բաղրյան

Քաղաքացիության վերաբերյալ Ս. Բաբայանի համեմատությունները կաղում են, ժողովրդի ընտրությունից հետո պարզ կլինի՝ ում շանսերն են մեծ. Վարդգես Բաղրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին Tert.am-հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը՝ անդրադառնալով ԱՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Արցախի իշխանությունները խոչընդոտում են իր մասնակցությանն ընտրություններին, քանի որ գիտեն՝ մասնակցության դեպքում կարող է հաջողություն ունենալ, լուրջ մրցակցություն կլինի:
«Խեղաթյուրված են այն պնդումները, թե իբր ԼՂՀ իշխանություններն են ասում, որ Սամվել Բաբայանը կամ որևէ մեկն իրավունք չունի առաջադրվելու, դա օրենքն է ասում, Սահմանադրությունն է ասում: Հիմա կա Սահմանադրության որոշ դրույթների փոփոխության հնարավորություն, որքանով է իրատեսական դա, ընթացքը ցույց կտա»,-մանրամասնել է նա:
Դիտարկմանը, թե Սամվել Բաբայանն ընդգծում է, որ 2007-ին քաղաքացիության խնդիր ունեցել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, և դա խնդիր չի դիտարկվել, Վարդգես Բաղրյանն արձագանքել է, որ Սամվել Բաբայանի համեմատությունները կաղում են:
«Ես գիտեմ, որ Բակո Սահակյանը գործուղված էր Մոսկվա, և այնպես չէ, որ գրանցումից դուրս էր եկել, ինչպես Սամվել Բաբայանի դեպքում էր: Բակո Սահակյանն ուներ առաջադրվելու իրավունք»,-ընդգծել է նա:
Հարցին, թե «Ժողովրդավարական» կուսակցությունն ինչ ծրագրեր է պատրաստվում  ներկայացնել, քանի որ նախընտրական մրցավազքն Արցախում արդեն կարելի է համարել մեկնարկած, որոշ թեկնածուներ գրասենյակներ են բացել, ծրագրեր են ներկայացնում, պատգամավորը պատասխանել է.
«Վերապահումներով կարելի է ասել, որ Արցախում նախընտրական մրցավազքը սկսել է, բայց ծրագրերի մասին խոսելը դեռ շատ վաղ է: Գրասենյակներ նույնպես որոշ թեկնածուներ բացել են, հանդիպումներ են ունենում: Բայց միայն գրանցվելուց հետո պաշտոնապես թեկնածուն կարող է քարոզարշավ սկսել»:
Վարդգես Բաղրյանն ասել է նաև, որ մասնակցության իրենց ձևաչափը պարզ կլինի համագումարից հետ:
«Առիթ ունեցել եմ ասելու, որ մասնակցելու ենք խորհրդարանական, նախագահական և ՏԻՄ ընտրություններին, ասել եմ, որ չի բացառվում, որ մեր կուսակցության նախագահի թեկնածուն կարող է լինել Աշոտ Ղուլյանը, բայց վերջնական պարզ կլինի համագումարից հետո»,-ընդգծել է նա:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե 2020 թ. սպասող ընտրությունների զարգացումների թիկունքում ՀՀ նախկին իշխանավորներն են կանգնած, օրինակ՝ Վիտալի Բալասանյանը, ով համարվում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի թեկնածու, ԱՀ պատգամավորն ասել է.
«Այսպիսի խոսակցությունները, գուցե, ենթադրություններ են, ես էլ կարդացել եմ, ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել, երբեմն այնպիսի բաներ եմ կարդում,որ զարմանք են առաջացնում, բայց ինչ ասեմ, ամեն ինչ հնարավոր է, ինչպե՞ս ասեմ՝ Ռոբերտ Քոչարյանը սատարում է, թե ոչ, ես էլ եմ լսել նման խոսակցություններ»:
Հիշեցնենք, որ այս պահին Արցախի նախագահի ընտրություններում որպես նախագահի թեկնածու շրջանառվում են Արցախի հերոս Սամվել Բաբայանի, ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի անունները: Գործող նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու 2020-ին կայանալիք ընտրություններին:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search